«Երբ ես հետեւում եմ Արցախի նախկին վարչապետի, որը հավակնում է դառնալ Արցախի նախագահ, հայտարարություններին, ինձ մոտ տպավորություն է, որ Արայիկ Հարությունյանը մեկ օրվա ընթացքում սպառել է տարածաշրջանի ողջ օճառը: Կարծում եմ, Արայիկ Հարությունյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո, տարածաշրջանում առաջանում է օճառի լուրջ դեֆիցիտ: Երեւույթն այնքան նողկալի է, որ անգամ չեմ ցանկանում դրա մասին ավելի որեւէ բան ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն`անդրադառնալով Արցախում սպասվող նախագահական ընտրությունների շուրջ զարգացումներին, մասնավորաբար, այն իրողությանը, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը վայելում է կամ փնտրում է ՀՀ իշխանությունների հովանավորությունը եւ իր բոլոր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում առիթը բաց չի թողնում ՀՀ իշխանություններին, մասնավորաբար, վարչապետ Նիկոլ Փաշինյանին գովերգելու:
«Արցախի նախագահին որոշելու է Արցախի ժողովուրդը եւ օճառն առած Հայաստանում աջակցություններ եւ տանիքներ փնտրելը պատիվ չի բերում որեւէ թեկնածուի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ