Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթ երեկո»՝ Սփյուռքի նշանավոր «Մելքոնյան» վարժարանի բակում

Մայիս 31,2019 11:20

Արդեն երրորդ տարին է, ինչ «Կիպրոսի Մելքոնյանի բարեկամները» կազմակերպում է «Զվարթ երեկո» միջոցառումը՝ ամառային մի երեկո Մելքոնյանի հարազատ բակում իր ջերմ գիրկը հրավիրելով վարժարանի տարբեր տարիների սաներին, բարեկամներին ու նվիրյալներին: Արդեն ավանդական դարձած այս միջոցառմանն ամեն ամառ իրենց մասնակցությունն են բերում մինչև 300 հայեր՝ աշխարհի տարբեր կողմերից. նրանց նպատակն է վառ պահել «Մելքոնյանի» բարի անունը, թույլ չտալ, որ մոռացության մատնվի Սփյուռքի ամենանշանավոր դպրոցներից մեկի փառավոր ուղին, իսկ շենքում գոնե երբեմն-երբեմն հնչի նախկին աղմուկն ու աշխուժությունը:

Այս տարի միջոցառումը տեղի կունենա հունիսի 8-ին և արդեն իսկ սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Կազմակերպիչները նշում են, որ տարեցտարի հետաքրքրությունը մեծանում է միջոցառման նկատմամբ:

Հիշեցնենք, որ Մելքոնյան կրթական հաստատությունը հիմնադրվել է Կիպրոսում 1924 թվականին, եգիպտահայ արդյունաբերող եղբայրներ Կարապետ և Գրիգոր Մելքոնյանների կողմից՝ որպես Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հանգրվան և կրթարան: Հետագայում արդեն որբանոցը վերածվել է հայապահպանության հզոր կենտրոնի՝ դառնալով արևմատահայերենի պահպանության ամենակարևոր օջախներից մեկը, որտեղ կրթվել ու հայ են մնացել  մի քանի սերունդներ: 2005 թ.-ին, սակայն, ՀԲԸՄ որոշմամբ 1650 շրջանավարտ տված կրթական հաստատությունը փակվեց՝ կիսատ թողնելով բարերար եղբայրների հայրենանվեր գործը:

«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հայաստանյան գրասենյակ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031