ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) մայիսի 30-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա տեղեկացրեց, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորն իր դիմումը հետ է վերցնում, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե ոչ, նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, եւ այդ պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ