Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿՈՒՆԻ ԵՎ ՀԱՅԿՈՒՆ

Մայիս 31,2019 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ յոթանասուներկուերորդ

Կարդացեք նաև
ՌԱԴԻԿՈՒԼԻՏ

 

 

ՀԱՅԿՈՒՆԻ ԵՎ ՀԱՅԿՈՒՆ

 

 

Եվ հիմա՝ էս վերջին տողերիս ընթացքում հասկացա, որ Հայկունու անվան ձեռը կրակն եմ ընկել, եւ, անկախ ինձանից, շարունակում եմ մերթ Հայկուն գրել, մերթ՝ Հայկունի, եւ դա ոչ միայն բնական է, այլեւ իմ միակ տարբերակն է, եւ չնայած ձեզ հետ պայմանավորվեցի, որ հետայսու բացառապես Հայկուն տարբերակն եմ օգտագործելու, էս ընթացքում հասկացա նաեւ, որ Հայկուն տարբերակն օգտագործելու դեպքում էլ եմ հաճախ Հայկունի գրելու՝ էն պարզ պատճառով, որ Հայկուն տարբերակի սեռական հոլովն էլ է Հայկունի. այսինքն, Հայկուն տարբերակն օգտագործելիս էլ, ինչպես էս ընթացքում համոզվեցինք, շատ հաճախ ու շատ դեպքերում վերստին Հայկունի եմ ասելու ու գրելու, եւ ըստ ամենայնի, էդպես էլ շարունակելու եմ, եւ ճիշտը, ըստ ամենայնի, դա է, որովհետեւ ընկերությունը՝ ընկերություն, բայց, մանավանդ գեղարվեստական գրականության մեջ, հեղինակի խոսքը պիտի տարբերվի ընկերոջ խոսքից, եւ Հարությունյան Հայկունին դա շատ լավ է հասկանում, որովհետեւ Հարությունյան Հայկունին չափազանց կարդացած անձնավորություն է, եւ ամենեւին պատահական չէ, որ հենց ինքն է կամավոր հանձն առել համակարգել համաշխարհային գրականության ռահվիրաներին եւ յուրաքանչյուրին իր քսանբալանոց սիստեմով չափչփել, եւ չնայած  Հարությունյան Հայկունին շատերիցս ավելի կարդացած անձնավորություն է, եւ չնայած նույնիսկ գրողներս չենք համարձակվում իր հետ գրականությունից խոսել ու բանավիճել, այդուհանդերձ, նույնիսկ Հայկունին չի կարողանում ինձ վերջնական ու սպառիչ խորհուրդ տալ՝ էս գրվածքիս մեջ  իրեն անդրադառնալիս Հայկունի՞ գրեմ, թե, ընդհակառակը, Հայկուն, բայց երեկ երեկոյան, երբ այդ կապակցությամբ «Մարինոյում» իրենից խորհուրդ հարցրի, ինքը բավական երկար մտածելուց հետո առաջարկեց հեղինակային խոսքիս մեջ Հայկունի գրել, իսկ մնացած դեպքերում՝ Հայկուն, եւ հիմա ես էլ եմ հասկանում, որ դա լավագույն ու թերեւս միակ տարբերակն է, եւ հիմա արդեն վերջնականապես եմ էդ տարբերակին տրամադրվում, եւ առաջիկայում արդեն էդ անվան հետ խնդիրներ չեմ ունենա, եւ դա մանավանդ հիմա ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ առաջիկայում «Մարինոյի» մեր ամենօրյա իրիկնային հանդիպումներն իմ  հիմնական թեման են հանդիսանալու, եւ չնայած հասկանում եմ, որ մեր էդ ամենօրյա իրիկնային հանդիպումները կարող են առանձնապես չհետաքրքրել հատուկենտ ու գնալով ավելի ու ավելի պակասող ընթերցողներիս, այդուհանդերձ, մտքիս մեջ թաքուն հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, կարող են նաեւ հետաքրքրել էդ հատուկենտներից որոշներին, եւ համոզված եմ, որ հատկապես Կրթության նախկին նախարար եւ մաթեմատիկայի դոկտոր ու պրոֆեսոր Ղազարյան Հայկին կհետաքրքրեն Մարինոյի մեր էս ամենօրյա իրիկնային հանդիպումները, որովհետեւ Ղազարյան Հայկն էս վեպիս ընթերցողներից ամենակայունն ու ամենատեւականը լինելով՝ նաեւ օրթախականներից մեծ մասին է ծանոթ:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել