Լրահոս
Օրվա լրահոսը

«էլ ավելի խորն են թաղվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները». Արմեն Աշոտյան

Մայիս 30,2019 21:45

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական տարածաշրջանային այցի արդյունքում հանդես են եկել հաղորդագրությամբ:

Հատկանշական է, որ հաղորդագրության մեջ որպես այցի հիմնական նպատակ նշված է Փաշինյան-Ալիև՝ մարտի 29-ին և ԱԳ նախարարների՝ ապրիլի 15-ին կայացած քննարկումների արդյունքներին հետևելը, ինչպես նաև սահմանի և շփման գծի իրավիճակին ծանոթանալը:

Ի դեպ, այս հաղորդագրությամբ էլ ավելի խորն են թաղվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնց մասին Հայաստանում իշխանափոխությունից հետո որևէ հիշատակում այլևս չկա, այդ թվում՝ այսօրվա տեքստում:

Պարզվում է, որ համանախագահները կողմերին հիմնախնդրի լուծման համար հաջորդ կոնկրետ քայլեր են առաջարկել, ներառյալ՝ հումանիտար և անվտանգային միջոցներ:

Հուսամ, հայ հասարակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկություններին կծանոթանա Հայաստանի պաշտոնյաների շուրթերից, ամբողջությամբ և ժամանակին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031