Կայացել է «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը։
Հաղթել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դերասան Արման Նավասարդյանը։
«Սա շատ պարտավորեցնող է։ Ես դրսի նշանակված մարդ չեմ, ես այստեղի ծնունդ եմ»,-ասում է Արման Նավասարդյանը։
Անդրադառնալով մրցույթին՝ նշում է՝ պատասխանել է նախատեսված բոլոր 50 հարցերին՝ ըստ պահանջների։
Կարդացեք նաև
Ընդհանրապես թատրոնի ղեկավարման սկիզբը համարում է նախորդ տարվա դեկտեմբերը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին թատրոնի դերասանները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։
Արդեն թափուր մնացած այդ պաշտոնում նշանակեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին, ով ևս գրկաբաց չընդունվեց թատրոնի արտիստների կողմից։
Դրանից հետո թատրոնի դերասան Արման Նավասարդյանը նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով վեց ամիս ժամանակով նշանակվել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Ասում է՝Չնայած դժվարություններին, 5 ամիսների ընթացքում մեծ աշխատանք հասցրին անել՝ թատրոնի շենքի շինարարության մեկնարկ ու առաջնախաղեր։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ա1+.am-ի կայքում: