Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիս-հարավ ավտոճանապարհը բացել են. վաղը հանդիպելու են Վարագ Սիսեռյանին

Մայիս 30,2019 21:01

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Աշտարակ-Թալին հատվածն արդեն բաց է:

Այսօր վաղ առավոտից Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու շինարարությամբ զբաղվող տասնյակից ավելի ընկերությունների աշխատակիցները փակել էին ճանապարհը եւ պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերը:

Աշխատավարձի պարտքը «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս» ընկերությանն է, որը, ինչպես աշխատակիցներն են պնդում, լքել է Հայաստանը, իսկ ՀՀ կառավարությունում տարբեր կառույցներ խնդրի լուծումն իրար վրա են գցում: Ճանապարհ փակած անձինք պնդում են, որ 800 աշխատակիցների աշխատավարձ չի վճարվել:

«Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս» ընկերությունը «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման առաջին եւ երկրորդ տրանշերի իրականացման կապալառուն է: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն մարտ ամսին  ասել է՝ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացնող 17 կապալառու ընկերություններ 1.5 մլրդ դրամից ավելի գումար չեն ստացել իսպանական ընկերությունից:

Աշխատակիցներն ասում են՝ ճանապարհը բացել են  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ պայմանավորվելուց հետո. վաղն առավոտյան ժամը 10:00-ին աշխատակիցների հետ պետք է հանդիպի Ավինյանի գրասենյակի ղեկավարը՝ Վարագ Սիսեռյանը:

Ճանապարհը փակած աշխատակիցները վստահեցնում են՝ եթե իրենց խնդիրը չլուծվի՝ կրկին կփակեն ճանապարհը:

Դեկտեմբերից ճանապարհի շինարարությունը դադարեցվել է։

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրում հարկային պարտավորություններից խուսափելու առնչությամբ քրեական գործ է հարուցված:

Օրերս էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհահատվածի շինարարության ենթակապալառուներին աշխատավարձերի չվճարման պատասխանատուն իսպանական կապալառուն է, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ենթակապալառուների նկատմամբ պարտավորություններ չունի։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031