Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեկ ինձ ԱԺ-ում ասացին՝ Դուք ժամանակին տապալեցիք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, հեսա մենք էլ կտապալենք Ձեր ընտրությունը». Արթուր Վաղարշյան

Մայիս 30,2019 20:35

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արթուր Վաղարշյանն առաջարկեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունը կատարել փակ քվեարկությամբ, քանի որ հետապնդումներ են լինում, եթե մարդիկ աշխատում են իրար հետ, ապա բաց քվեարկության դեպքում հետագայում կարող են խնդիրներ առաջանալ:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը ի պատասխան վստահեցրեց՝ ինքն անձամբ է երաշխավորում, որ նման հետապնդումներ լինել չեն կարող: Այս առիթով Արթուր Վաղարշյանը հիշեցրեց, թե ինչպես մայիսի 29-ին չընտրվեց ՍԴ անդամի պաշտոնում ու մի դրվագ պատմեց. «Դուք ասում եք հետապնդումներ չեն լինի, բայց երեկ իմ՝ ԱԺ ելույթում ինձ հիշեցրին, թե Դուք ժամանակին տապալեցիք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը: Հետևից մեկն էլ ասաց՝ հեսա մենք էլ կտապալենք Ձեր ընտրությունը»:

Նշենք՝ այսօր Արթուր Վաղարշյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել և ամփոփելով իր ընտրության գործընթացը, գրել էր. «Ինձ թվաց, թե անցել եմ խաչաձև հարցաքննություն իտալական կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիոն դատարանով, որում ինձ մեղադրում էին «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգերի գիտական տապալման», «Գ․ Հարությունյանի և Հ․ Թովմասյանի՝ նախկին իշխանությունների օրոք հենց այդ իշխանությունների հասցեին ուղղված քննադատության» համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031