Մայիսի 29-ին, ժամը 17.35-ին, բանկերից մեկի Սիսիանի մասնաճյուղից ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.25-ի սահմաններում, զինվորական համազգեստով անծանոթ ծառայող կոտրել է մուտքի դռան ապակիները:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված ժամանակահատվածում ոտքով հարվածելով՝ բանկի մուտքի դռան երկշերտ ապակինները կոտրել է 37-ամյա մի տղամարդ՝ բանկոմատից օգտվելու ընթացքում աշխատավարձի արգելափակված լինելու պատճառով:
Տղամարդը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Ոստիկանություն