Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես փոխել նախկինում նշանակված դատավորներին. սահմանադրագետի առաջարկները

Մայիս 30,2019 19:22

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի համոզմամբ, եթե վեթինգը դիտարկենք միայն դատավորի գույքի հրապարակային ներկայացում ու առաջնորդվենք միայն այդ նեղ չափանիշներով, ապա այդկերպ դատական իշխանության որակական խնդիր երբեք չենք կարողանա լուծել . ըստ նրա. «Դատական համակարգի առողջացումը պետք է կրի համալիր ամբողջական բնույթ»:

Նրա խոսքով, Սահմանադրության փոփոխությունների արդյունքում որակականորեն փոխվեցին օրենսդիր ու գործադիր իշխանությունները, բայց նույնը տեղի չունեցավ դատական իշխանության մասով. «2015 թվականի մեր Սահմանադրության 213 եւ 2015 հոդվածները առանց բառացի նշելու, ասեմ՝ իմաստն այն է, որ դատավորները, նշանակված լինելով մինչ 2015 թվականի Սահմանադրության իրավակարգավորումները, նոր Սահմանադրությունից հետո շարունակում են պաշտոնավարել ու իրենց գործառույթներն իրականացնել նախկին , այսինքն՝ 2005 թվականի չգործող Սահմանադրության կարգավորումներով:

Իսկ արդյունքում նայեք ՝ինչ ստացվեց, եթե մեր այսօրվա Սահմանադրությունը նշում է, որ Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների առավելագույն ժամկետը 12 տարի է, իսկ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները՝ վեց տարի առանց ընտրվելու իրավունքի, ապա մեր Սահմանադրության թաքնված 213 հոդվածի անցումային դրույթի համաձայն, մեր Սահմանադրական դատարանի նախագահն իր պաշտոնին պետք է մնա մինչեւ իր 65 տարեկան լրանալը: Այսինքն, նշանակում է, որ առնվազն 15,16 տարի մեր Սահմանադրական դրույթները լինելու են մեռելածին, այդ խնդիրը չեն կարգավորելու:» :

Սահմանադրագետի դիտարկմամբ, եթե խոսում ենք դատական համակարգի թարմացման, այն նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու մասին, ապա խնդիրը տեխնիկական առումով հեշտ է լուծելը. «Սահմանադրական փոփոխությունները մեզ մոտ դրույթների մի մասը փոխվում են հանրաքվեով,մի մասը՝ ԱԺ կողմից, հիմա այս անցումային դրույթները փոխվում են Աժ կողմից ու Սահմանադրական հանրաքվե չի պահանջվում, անհրաժեշտ է ՝ ԱԺ-ն նախաձեռնի այդ երկու դրույթների փոփոխությունները, եթե այդ դրույթները սահմանում են՝ նախկին դատավորները պետք է շարունակեն պաշտոնավարել նախկին սահմանադրական կարգավորումներով, ապա, երբ այդ դրույթները փոխվեն, բոլոր դատավորները, որոնք իրենց պաշտոնին գտնվում են մինչեւ 2015 թվականի Սահմանադրության ուժի մեջ մտնելը, նրանք Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո պետք է անցնեն վերանշանակման գործընթացը:

Սահմանադրական դատարանի անդամը պետք է պաշտոնավարի 12 տարի, հիմա մեր Սահմանադրական դատարանի ամբողջ կազմը, բացառությամբ մեկ-երկու հոգու, պաշտոնավարել են մինչեւ թոշակի գնալը, ստացվում է՝ Սահմանադրության այդ դրույթը չի գործում, իսկ դա նպատակադրված այնպես են մշակել, որ իրենց հաշվարկներով՝ իրենց նեղ անձնական խնդիրները սպասարկեն, դրա համար այս հոդվածների փոփոխությամբ սահմանադրական հիմք ենք ստանում՝ փոխել նախկինում նշանակված դատավորներին, եթե նրանք համապատասխանում են այսօրվա որակական չափանիշներին , թող նորից վերանշանակեն , բայց ոչ թե արդեն մինչեւ թոշակի գնալը, այլ ՝ Սահմանադրության կարգավորումներին համաձայն՝ մինչեւ 12 տարի, որովհետեւ, եթե Սահմանադրության այս դրույթները չգործեն, մեր դատական համակարգը լճանալու է հին կարգավորումներով» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031