Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանը՝ Հովհաննիսյանին. «Բարոյական չէ մեզ վախեցնելը Քոչարյանի գրասենյակով, դա ձեր վրա ծանր կնստի»

Մայիս 30,2019 18:30

ԱԺ-ում այսօր Էդմոն Մարուքյան-Հովհաննես Հովհաննիսյան առճակատումը շարունակվում է:

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը, ամբիոնից կրկին դիմելով «Իմ քայլի» պատգամավորին, պատասխանեց նրա նախորդ՝ իրեն ուղղված հայտարարությանը: «Հովհաննես Հովհաննիսյանը գնացել, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել իշխանական թեկնածուին: Նա, լինելով գործող պատգամավոր, շարունակում է մնալ ԵՊՀ խորհրդի անդամ, դա արդեն խնդիր է: Նախորդ իշխանության օրոք մենք հայտարարում էիք, որ բուհերը պետք է ապաքաղաքական լինեն: Այստեղից էլ ելույթ եք ունենում եւ ասում, որ անաչառ բան եք անում»,-մեղադրեց Մարուքյանը Հովհաննիսյանին:

Մարուքյանը, դիմելով Հովհաննիսյանին, շարունակեց. «Դուք կառավարության նշանակած ԵՊՀ խորհրդի անդամների հետ այսօր քվեարկել եք իշխանական թեկնածուի օգտին եւ նպաստել նրա ընտրությանը: Այս ամբիոնից էլ չեք հերքում, որ ուզում եք ռեկտոր դառնալ: Ուրեմն, կա նման բան: Եթե դուք «ֆեյսբուքյան» «պատի» եւ ԱԺ ամբիոնի միջեւ տարբերություն չեք գտնում, վերանայեք ձեր գործելաոճը: Բացի այդ, առնվազն բարոյական չէ, ես կասեի՝ անբարոյական է մեզ այստեղից վախեցնելը Քոչարյանի գրասենյակներով: Ձեր խոսքը կշտկեք, դա ձեր վրա ծանր կնստի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031