«Էդմոն Մարուքյանը մանիպուլացնում է: Ի՞նչ տարբերություն, թե ես որտեղից եմ արձագանքել նրա գրառմանը: «Ֆեյսբուքն» էլ է հանրային տարածք, այս ամբիոնն էլ: Եթե «Ֆեյսբուքում» եք գրել, ուրեմն ես էլ պետք է «Ֆեյսբուքում» պատասխանեի՞»,-ԱԺ ամբիոնից այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ իրեն առնչվող հայտարարությանն այսպես անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Մարուքյանի դիտարկմանն ի պատասխան, թե ըստ տեղեկությունների՝ ինքն ուզում է ԵՊՀ ռեկտոր դառնալ, Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Նույն ոճով ես էլ կարող եմ ասել՝ խոսակցություններ կան, թե պարոն Մարուքյանն ուզում է տիեզերագնաց դառնալ…Եթե խոսակցություններ կան, եկեք, ինձ հարցրեք, կպատասխանեմ»:
Ապա Հովհաննիսյանը վստահեցրեց. «Հիմա նման թեմա չկա, եթե լինի ժամանակի ընթացքում, ուղիղ կասեմ այդ մասին: Քոչարյանի գրասենյակից սնվող փողոցում ճվճվացողներն այս հարցն անընդհատ սիրուն շահարկում են, բայց պատասխանս դաժան է լինելու: Եթե փաստ կամ մտահոգություն կա, փաստով խոսեք…մենք էլ ենք ուզում, որ բուհերը չքաղաքականացվեն, դրա համար որեւէ նախարար չընդգրկվեց բուհերի հոգաբարձուների խորհուրդներում, բայց օրենքի պահանջն է, որ անդամների 25%-ը լինեն կառավարությունից: Այսօր ապաքաղաքական վիճակ է, բայց առաջիկայում ավելին կլինի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից