Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Իշխանյան. Կոչ ենք անում բոլորին ցուցաբերել միմյանց նկատմամբ հանդուրժողականություն ու գիտակցված քաղաքական գործունեություն

Մայիս 30,2019 18:05

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի պատգամավորական հայտարարությունը՝ մայիսի 30-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին:

«Հարգելի գործընկերներ,

սիրելի հայրենակիցներ,

Վերջին շրջանում հանրության մոտ առկա մտահոգությունների շարքը «համալրվեց» մեր միասնականության նկատմամբ աստիճանաբար խորացող անվստահության բաղադրիչներով:

Միասնականություն, որ եղել է, կա ու կմնա որպես մեր հաջողությունների ու հաղթանակների հիմնական գրավականը, մեր պետական համակարգի ամրության հիմքը, համազգային համերաշխության ու ազգային-ազատագրական պայքարի փիլիսոփայությունը, հայության բոլոր հատվածների ամուր շաղախը: Միասնություն, որով պայմանավորված է ոչ միայն այսօրը, ներկան, ալև ապագան:

Անցած տասնամյակներում մենք ականատեսն էինք մեր համազգային միասնության դեմ ուղղորդված և խաթարող տարբեր գործընթացների: Մենք բազմիցս ենք բարձրաձայնել, մեր զգոնությունն ի ցույց դրել բոլոր այն ուժերին ու կենտրոններին, որոնց քայլերը կանխատեսելի ու մոտ էին հաջողությունների:

Տարբեր դրսևորումներ ունեցող քայլերը համեմված են հասարակությանը ապակողմնորոշող և նրա զգոնությունը թուլացնող յուրօրինակ բացատրություններով ու մեկնաբանություններով:

ՀՅ Դաշնակցության գործունեությունը միշտ էլ խոչընդոտ է եղել այդ «սև գործը» կատարող քաղաքական կենտրոնների և ուժերի համար:

Վերջին շրջանում ի հայտ է եկել հատուկ մարտավարության՝ առանձին քաղաքական ու պետական գործիչների թիրախավորման և արժեզրկման քաղաքականություն, արհեստական օրակարգերի ձևակերպումներով: Դրա ականատեսն ենք լինում թե՛ ՀՀ-ում և թե՛ Արցախի Հանրապետությունում:

Պատմությունը լուրջ և ծանրակշիռ դասեր է տվել մեզ: Պատմությունը կրկնվելու օրինաչափություն ունի: Զգոնության և գիտակցականության համադրումը առավել խիստ անհրաժեշտություն է այս օրերին: Ազգային դիմադրողականության թուլացումը լուրջ վտանգ է արտաքին մարտահրավերները հաղթահարելու մեր ունակությանը: Հատվածականությունը մեր արտաքին թշնամուց ավելի զորեղ է:

Այս հայտարարությունը հնչեցնում ենք հենց այս օրերին, երբ ողջ հայությունը անցած ամսվա ընթացքում տոնում էր միասնական ջանքերով ու զոհողություններով ձեռք բերված մայիսյան հաղթանակները՝ Սարդարապատից ու Բաշ-Ապարանից մինչև Արցախ, Շուշի:

Հանուն մեր նոր հաղթանակների ու պետականության հարատևության՝ կոչ ենք անում բոլորին ցուցաբերել միմյանց նկատմամբ հանդուրժողականություն ու գիտակցված քաղաքական գործունեություն:

Այսօր մեծ գոհունակությամբ պետք է նկատենք, որ մեր հանրությունը, ժողովրդի տարբեր շերտերը իրենց զուսպ կեցվածքով և ողջամտությամբ քաղաքական ուժերին ու գործիչներին դրդում են վեր կանգնել անձնական ու կուսակցական շահախնդիր մոտեցումներից և համատեղ ուժերով կերտել Միացյալ, Ազատ ու Անկախ Հայաստանի ապագան»:

aparaj.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031