Մայիսի 30-ին, ժամը 13.20-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում նռնակ է պայթել։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի օգնությամբ տանը գտնվող 3 անձինք, որոնք բեկորային վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են բուժհաստատություններ։
Ըստ նախնական տվյալների՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նախկին ամուսինը նռնակը նետել է տուն: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ՝ համագործակցելով համակարգի այլ ստորաբաժանումների ծառայողների հետ։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև