Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այս գործընթացը պետք է շարունակվի այնքան, մինչեւ ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն». Արարատ Միրզոյան

Մայիս 30,2019 17:53

«Նախագահն իրավասություն ունի առաջադրել թեկնածու, ԱԺ-ն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին: Այս գործընթացը պետք է շարունակվի այնքան, մինչեւ ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն», – այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց, թե ինչպե՞ս է բացատրում այն, որ այս էլ որերորդ անգամ ՍԴ անդամի թեկնածուին ԱԺ-ն մերժում է:

Նա հորդորեց սա որեւէ երպ չմեկնաբանել՝ իբրեւ նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի դրսեւորման կամ դրա բացակայության նշան:

Հարցին՝ հնարավո՞ր է հանդիպեք նախագահին ու համաձայնության գաք մի թեկնածուի շուրջ, թե չէ այսպես ինչքա՞ն պիտի շարունակվի՝ Միրզոյանը պատասխանեց, որ նախագահի հետ պարբերաբար հանդիպում է եւ տարբեր հարցերի շուրջ խոսում է. «Թեկնածու առաջադրելու իրավասությունը նախագահինն է եւ նախագահն ունի իր պատկերացումները: Տեսնենք հաջորդն ով է»:

Դիտարկմանը, որ քննարկումներ կան, որ Արմեն Սարգսյանն իր փոքրաթիվ լիազորություններից օգտվելով՝ դեմարշ է անում ու տարբեր թեկնածուներ է առաջադրում, որոնց դուք դեմ եք՝ Միրզոյանը պատասխանեց. «Բոլորովին դեմարշի՝ իր կողմից մեր, մեր կողմից իր նկատմամբ չկա: ԱԺ-ն պիտի ընտրի կամ չընտրի այն թեկնածուին, որին հարմար կգտնի առաջադրել նախագահը»: Երբ լրագրողներն ասացին, որ նախագահի ինստիտուտին անվստահություն եք հայտնում՝ Արարատ Միրզոյանը չհամաձայնեց՝ ասելով. «Դուք քաղաքական հայտարարություն եք անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031