Գյումրու «Սաստեքս» կարի գործարանում 9 ամիս շարունակ տնօրեն աշխատած Շիրակի նախկին փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը ևս լքել է պաշտոնը։ Նա ապրիլ ամսից այլևս աշխատանքի չի գնացել։
Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեցին աշխատանքային պայմանների ու աշխատավարձի կրճատման դեմ բողոքի դուրս եկած աշխատակիցները։
Նրանցից մեկի բնութագրմամբ, Սեյրան Պետրոսյանը ևս չդիմացավ, թողեց ու դուրս եկավ․ նրա մարդկային տեսակը ևս չհամընկավ սփյուռքահայ գործարարի աշխատաոճի հետ։
Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ նախկին փոխմարզպետից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց․ Սեյրան Պետրոսյանը մեր հեռախոսազանգերը թողեց անպատասխան։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ