Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կենսագրությունը

Մայիս 30,2019 17:33

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Գեղամ Գևորգյանը:

Քվեարկության արդյունքում Գեղամ Գևորգյանը ստացավ 21, իսկ Վահե Հովհաննիսյանը՝ 11 ձայն:

Ինչպես հայտնում են ԵՊՀ-ից, Գեղամ Գևորգյանը 1975-1980 թթ. սովորել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում: 1982 թ. պաշտպանել է «Չափելի ֆունկցիաների օրթոգոնալ շարքերով և մարտինգալներով ներկայացումը և միակությունը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1992 թ. պաշտպանել է «Եռանկյունաչափական և Ֆրանկլինի շարքերի զուգամիտության և միակության խնդիրներ» թեմայով դոկտորական ատենախոսությունը՝ ստանալով ֆիզմաթ. գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Գեղամ Գևորգյանը 1980-1984 թթ. եղել է ԵՊՀ ուսումնական լաբորատորիայի վարիչ, 1984-1992 թթ.՝ ԵՊՀ դոցենտ, իսկ 1992-1997 թթ.՝ ԵՊՀ պրոֆեսոր: 1997-2004 թթ. եղել է ԵՊՀ մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչը, իսկ 2004-2008 թթ.՝ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը: 2008-2019 թթ. եղել է ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորը: 2010 թ.-ից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է:

Գեղամ Գևորգյանն աշխատել է նաև Հունգարիայի Էտվոշի համալսարանում, Մոսկվայի Սպեկլովի ինստիտուտում և Լեհաստանի ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտում: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է իրական անալիզը, հարմոնիկ անալիզը և օրթոգոնալ շարքերը:

Գեղամ Գևորգյանը ԵՊՀ 050 մասնագիտական խորհրդի նախագահ է, «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր։ Մաթեմատիկա» ամսագրի խմբագրության անդամ, «Proceedings of YSU» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ, ԳԱՏԱՀ խորհրդի անդամ և «Հետազոտական մաթեմատիկա» հիմնադրամի խորհրդի անդամ:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն արժանացել է «Անանիա Շիրակացի» մեդալին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031