Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՏՄՊՊՀ-ն այժմ միայն պատիժ ու տուգանք կիրառող մարմին է». Վահե Չիբուխչյան

Մայիս 30,2019 17:28

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այժմ միայն պատիժ ու տուգանք կիրառող մարմին է, որը սպասում է, մինչեւ խախտում լինի, որպեսզի տուգանի տնտեսվարողին»,-ԱԺ ամբիոնից այսօր այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՏՄՊՊՀ անդամի թեկնածու առաջադրված Վահե Չիբուխչյանը:

Նրա գնահատմամբ՝ հանձնաժողովին ավելի շատ կանխարգելիչ գործառույթ պետք է վերապահել, ոչ թե սպասել տնտեսվարողի խախտմանը: «Գնումների դաշտում էլ խնդիր ունենք: Հակամրցակցային տարր կա: Գնումների ոլորտում, սակայն, ՏՄՊՊՀ-ի դերը միանձնա չէ, Ֆինանսների նախարարությունը եւս դեր ունի՝ մրցակցության ապահովման տեսանկյունից»,-համոզմունք հայտնեց թեկնածուն:

Հիշեցնենք, որ պատգամավորները դեռ պետք է քվեարկեն Վահե Չիբուխչյանի թեկնածության օգտին:

Ինչ վերաբերում է տնտեսական մրցակցության ոլորտում հակամենաշնորհային պայքարին, Վահե Չիբուխչյանը նշեց, որ գործիքակազմը պետք է վերանայվի. «Հիմնական խախտումները լինում են ստվերային գործունեության հետեւանքով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Վահե Չիբուխչյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031