Այսօր կառավարության նիստից հետո Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանելով հարցին, թե կո՞ղմ է, որպեսզի նախարարներն էլ վեթինգի ենթարկվեն, ասաց, որ դեմ չէ:
«Ես ինքս դեմ չեմ անցնելու այդ վեթինգով, այդ զտմամբ»,- ասաց պարոն Հարությունյանը` նշելով, որ վեթինգի միջոցով դատավորների «զտում ու մաքրում» պետք է լինի։
Նրա խոսքով, դատավորը ինչ-որ մի ժամկետում, մի քանի տասնյակ միլիոնի նվիրատվություն է ստանում, կարողանում է փոխառություններ տալ, գույքի, սեփականության քանակն է ավելանում. «Պետք է հասկանալ, որտեղի՞ց դա, գուցե ազնիվ ճանապարհով է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ