«Սամվել Բաբայանի կողմնակիցների մեքենայի վրա հարձակման դեպքը ամբողջովին բացահայտված է». այսօր կառավարությունում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«ԱԱԾ-ն այս գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է։ Որեւէ դավադրություն կամ ինչ-որ մի բան ման գալ պետք չէ, դա երկու խումբ անձանց միջեւ ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։ Առաջիկա ժամերի ընթացքում կլինի հաղորդագրություն ոստիկանության ու ԱԱԾ համատեղ աշխատանքի վերաբերյալ, եւ բոլոր մանրամասները հայտնի կդառնան ձեզ»,- ասաց ԱԱԾ ղեկավարը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 29-ին Սեւան-Երեւան ճանապարհին հարձակում էին գործել պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցների մեքենայի վրա:
Կարդացեք նաև
Պարոն Վանեցյանը խոսեց նաեւ Ազգային անվտանգության ծառայությունում հեղափոխության օրերին ոչնչացված նյութերի մասին՝ նշելով, որ ծառայողական քննությունն ընթացքի մեջ է. «Ծառայողական քննությունը հենց ավարտվի, հարցերի պատասխանները կստանաք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ