Այսօր կառավարության նիստից հետո ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ աշխատանքից ազատվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավարի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը (լուսանկարում): Վանեցյանն ի պատասխան ասաց, որ պարոն Հարությունյանը ազգային անվտանգության մարմիններում ծառայել է 35 եւ ավելի տարի եւ զեկուցագրով դիմել է՝ իրեն երկարամյա ծառայության առիթով աշխատանքից ազատելու խնդրանքով, ինչն էլ բավարարվել է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ