Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգնաձորի քրեական հետախույզները բացահայտել են շորթում

Մայիս 30,2019 15:33

Մայիսի 20-ին 20-ամյա մի երիտասարդ հաղորդում է տվել, որ մայիսի 6-ին սոցիալական կայքով ծանոթացել է «Կ… Ս…» կնոջ անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, որի առաջարկով միմյանց են փոխանցել իրենց սեքսուալ բնույթի մերկ լուսանկարները: Հետո «Կ… Ս…»-ից ստացել է հաղորդագրություն՝ իր լուսանկարը չտեղադրելու և չտարածելու դիմաց 10 հազար դրամ փոխանցելու պահանջով, որը նույն օրը երեկոյան ինքը փոխանցել է «Տերմինալով»՝ «Կ… Ս…-ի» տված հաշվեհամարին:

Վայոց ձորի մարզային քննչական վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումներով Եղեգնաձորի քրեական հետախույզները պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է երևանցի 23-ամյա մի տղամարդ: Մայիսի 29-ի գիշերը, Հայաստանի սահմանը հատելու ժամանակ, Բագրատաշենի սահմանային անցակետում նա հայտնաբերվել և ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031