Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գազի սակագնի թանկացման վերաբերյալ տնտեսվարողի հայտ այս պահին չկա». ՀԾԿՀ վարչության պետ

Մայիս 30,2019 15:04

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում գազի սակագնի թանկացման վերաբերյալ տնտեսվարողի կողմից այս պահին հայտ չկա: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու, իրավաբան Սեդա Շահինյանը, որը ներկայում հանձնաժողովի իրավաբանական եւ լիցենզավորման վարչության պետն է:

«Քննարկումներն ու համատեղ աշխատանքն այդ առնչությամբ ընթանում են «Գազպրոմ Արմենիա»-ի հետ»,-տեղեկացրեց Սեդա Շահինյանը: Ջրի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ էլ նա նշեց, որ ամեն տարի «Վեոլիա ջրի» առաջադրած սակագինն օբյեկտիվորեն ենթակա է ճշգրտման. «Դա վարձակալության պայմանագրի պահանջ է: Վերանայման ժամկետն օգոստոսի մեկն է»:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին, պաշտոնյան տեղեկացրեց. «Ժամկետն արդեն իսկ անցել է՝ փետրվարի մեկը: Այս տարի էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում այդ ժամանակ, ինչպես հայտնի է, չեղավ»:

Հավելենք, որ պատգամավորները դեռ պետք է քվեարկեն ՀԾԿՀ անդամի պաշտոնում Սեդա Շահինյանի թեկնածության օգտին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031