Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրով աշխատող քաղաքացիները կրկին ճանապարհ են փակել. «Բա Փաշինյանին ինչի՞ էիր աղուհացով դիմավորում»

Մայիս 30,2019 13:36

Այս պահին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող մի շարք կազմակերպությունների աշխատակիցներ փակել են Աշտարակ Թալին մայրուղին՝ Ուջանի հատվածը: Հարյուրավոր քաղաքացիներ, իրենց մեքենաներով փակելով ճանապարհը, պահանջում են, որպեսզի ներդրումային ծրագրի կապալառու Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա ընկերությունը վճարի իրենց աշխատավարձերը:

Հիշեցնենք՝ այս անձանց խնդիրը չի լուծվել դեռ անցյալ տարվանից. Ներդրումային ծրագրով աշխատող կազմակերպությունների աշխատակիցները սեպտեմբերից աշխատավարձ չեն ստացել: Անցյալ տարեվերջին նրանք կրկին դիմել էին ճանապարհ փակելու մեթոդին՝ հույս ունենալով, որ գոնե Նոր տարվա նախօրյակին իրենց աշխատավարձերը կվճարվեն, սակայն ապարդյուն:

Aravot.am-ի հետ զրույցում աշխատակիցները մտահոգություն հայտնեցին, թե Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա ընկերությունը լքել է Հայաստանը, իսկ ՀՀ կառավարությունում տարբեր կառույցներ խնդրի լուծումն իրար վրա են գցում: Մյուս կողմից Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա ընկերությունը պատճառաբանում է, որ ՀՀ կառավարությունն իրենց փողերը չի տալիս ժամանակին, դրա համար էլ չեն կարողանում աշխատավարձերը վճարել: Ծրագրի ենթակապալառու մի շարք ընկերությունների ղեկավարներ դիմել են ՀՀ Տրանսպորտի նախարարին, ԾԻԳ-ի տնօրենին, ՀՀ վարչապետին, փոխվարչապետին, սակայն դեռ խնդրին լուծում չի տրվել:

Ուջանի հատված է ժամանել ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա տեղեկացրեց, որ կապ է հաստատել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ, սակայն նա երկրում չէ: Այս պահին կառավարության նիստ է ընթանում. խոստացել են, որ ցուցարարներին կհանդիպի փոխնախարարը:

Նշենք, որ պարբերաբար լարվածություն է առաջանում ճանապարհը փակած քաղաքացիների և ճանապարհով երթևեկողների միջև: Մի քաղաքացի էլ վրդովվեց, թե բացեք, գնում ենք հիվանդանոց: Ցուցարար-քաղաքացիներից մեկն էլ հայտարարեց. «Փաշինյանի օրոք աղուհացով հելար դեմը, ինչի՞ ես հիմա գնում հիվանդանոց, առողջություն էր քեզ ցանկանում»:

Մեկ ուրիշն էլ ասում էր, թե շուկա է գնում՝ միսը մեջը բարձած, փչացավ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031