ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անկախ լինելու նախադրյալներն այսօր առկա են, իսկ իրավական առումով անկախությունն օրենքով է սահմանված: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու, իրավաբան Սեդա Շահինյանը:
Ներկայումս նա հանձնաժողովի իրավաբանական եւ լիցենզավորման վարչության պետն է: Պատգամավորները դեռ պետք է քվեարկեն նրա թեկնածության օգտին: Սեդա Շահինյանին նշյալ պաշտոնում առաջադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 3 տարի ժամկետով:
«Միակ խոչընդոտը ֆինանսական անկախությունն է, որի պարագայում է միայն հնարավոր հանձնաժողովի աշխատանքում ներգրավվել փորձագիտական ռեսուրսները»,-դառնալով հանձնաժողովի անկախության վերաբերյալ պատգամավորի հարցին՝ ասաց Սեդա Շահինյանը: Նա համոզմունք հայտնեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ապաքաղաքական գործունեության համար բոլոր նախադրյալներն այժմ ստեղծված են:
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ անդամի թեկնածու է նաեւ Մեսրոպ Մեսրոպյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ