«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի հետ։
-Ջիվան, Ձեր անձի շուրջ խոսակցությունները թեժացան, երբ Ձեր հրապարակային ելույթում խոսեցիք Բակո Սահակյանի մասին, օգտագործեցիք «գլուխը ցխել» արտահայտությունը։ Տեղի ունեցածին արձագանքեց նաեւ ադրբեջանական մամուլը։ Մտավախություն չունեի՞ք, որ դա աղմուկի է վերածվելու, եւ ինչո՞ւ եք ատելության այդպիսի կոչեր հնչեցնում։
–Ես տեղեկություն չունեմ, որ ադրբեջանական մամուլը անդրադարձել է. առաջին անգամ Ձեզնից լսեցի։ Այստեղ կարեւորությունը նրա մեջ չէ, թե ինչ հետեւանք ունեցավ, կարեւորն այն է, թե ինչ քաղաքական կոնտեքստ բոլորը դրեցին։ Նախադասությունը կազմված է ապագա անկատար ժամանակով, եւ եթե ուշադիր լինեք՝ կա գործողությունների հաջորդականություն։ Այսինքն՝ այդ գործողությունների ընթացքում խախտվում է Հայաստանի օրենսգիրքն ու Սահմանադրությունը։ Եթե խախտվում է Սահմանադրությունը, եւ նոր գործողություն է կատարվում ինչ-որ, կարելի՞ է դրանից մի մեծ պատմություն սարքել։ Իհարկե՝ ոչ։ Չեմ կարծում, որ օրենքով ոչ դատապարտելի արարքների մասին իրավունք ունեն շատ մարդիկ անդրադառնալ եւ փորձեն քաղաքական դիվիդենտներ հավաքել։ Դա ինձ համար քաղաքական անկրթություն է, որովհետեւ նման դիվիդենտները շատ շուտ կորցնելու են նույն այդ քաղաքական տարրերը, որոնք այդպիսի պահվածք են ցուցաբերել։
–Այսինքն՝ Ձեր խոսքերի համար չե՞ք փոշմանում։
Կարդացեք նաև
–Միանշանակ։
–Պետք է հաշվի առնել, որ հավաքների ժամանակ բազմիցս ասել եք, որ սատարում եք Նիկոլ Փաշինյանին։ Դրա պատճառով Ձեզ ասոցացնում են իշխանության հետ։ Բացի դրանից էլ տեղեկացանք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել եք «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Արուս Մանավազյանի նախընտրական շտաբի պետը։ Ինքն իր քաղաքական թիմի հետ համաձայնեցրե՞լ է այդ ընտրությունը։
–Նիկոլ Փաշինյանը չի պատկանում «Իմ քայլ»–ին։ Փաշինյանը ՀՀ 100 տոկոս քաղաքացիների վարչապետն Է։ Երկրի վարչապետը հանդիսանում է պետական սիմվոլ, այսինքն՝ պատկանում է բոլորին։ Եթե ես որպես անհատ, կամ մարդ, որ ներկայացնում է որոշակի մարդկանց խումբ, հայտարարում եմ, որ մենք սատարում ենք Նիկոլ Փաշինյանին, դա չի նշանակում, որ մենք պիտի լինենք ՔՊ-ից, քանի որ գոյություն ունի վերկուսակցական՝ ազգ գաղափար։ Այսօր մեր երկրի վարչապետը Փաշինյանն է, եւ նրա վարած քաղաքական կուրսը մեզ հոգեհարազատ է, եւ մենք սատարում ենք այդ քաղաքական կուրսին։ Եթե մարդիկ քաղաքականապես այնքան անգրագետ են, որ նման եզրույթները չեն կարողանում վերլուծել, ապա ասեմ, որ սա տարիներով կրթության բարձր մակարդակի պակասն է եղել, ինչի համար նույնպես պայքարում եմ։ Արուսը իմ շատ մտերիմ ընկերն է, բայց լինելով իր քարոզարշավի շտաբի պետը՝ դա չի նշանակում՝ իմ հետագա քաղաքական պատկերացումները պետք է համաձայնեցված լինեն Արուսի հետ:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում