Լրահոս
Օրվա լրահոսը

CPJ-ը Բաքվին կոչ է անում հանել մեղադրանքները լրագրող Մամեդովի վրայից

Մայիս 30,2019 12:34

Ադրբեջանի իշխանությունները պետք է հանեն մեղադրանքները լրագրող Անար Մամեդովի վրայից և թույլ տան նրան ազատ աշխատել: Այս մասին ասվում է «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) հայտարարության մեջ:

Հունիսի 4-ին Criminal.az անկախ կայքի գլխավոր խմբագիր Անար Մամեդովը կբողոքարկի իր դատավճիռը կեղծ լուրերի, հակապետական գործունեության և այլ մեղադրանքներով, որի համար նա մարտի 18-ին հինգուկես տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել:

Ինքը՝ Մամեդովը, CPJ-ին հայտնել է, որ մեղադրանքները կապված են Criminal.az-ի 2018թ. հուլիսի հրապարակման հետ՝ կապված ամբողջ երկրի տարածքում էլեկտրականությունն անջատելու և Գյանջայի քաղաքապետի սպանության հետ:

2018թ. հուլիսի 9-ին Բաքվի ոստիկանությունը ձերբակալեց Մամեդովին և նրա դեմ մեղադրանք առաջադրեց հակապետական հայտարարություններ անելու, իր մասնագիտական լիազորությունները չարաշահելու, կեղծումների և «կեղծ տեղեկատվություն հրապարակելու» մեջ: Մարտի 18-ին դատարանը նրան մեղավոր ճանաչեց:

Մամեդովը CPJ-ին հայտնել է, որ նույն օրը, երբ իրեն մեղադրանք է առաջադրվել, Criminal.az-ն արգելափակվել է Ադրբեջանի տարածքում: Այժմ այն Ադրբեջանում հասանելի է միայն VPN-ով:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չի պատասխանել CPJ-ի հարցմանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031