Արցախի քաղաքական եւ հասարակական ուժերը հայտարարությունով տեղեկացրել էին «Միացում» միավորումը ստեղծելու մասին։ Հայտարարության մեջ նշված էր նաեւ, որ Արցախի մի շարք քաղաքական եւ հասարակական ուժեր օրենքի խախտմամբ ծավալել են ակտիվ նախընտրական արշավ՝ պաշտոնական մեկնարկից շատ ավելի վաղ։ Ձեռնարկվում են ՀՀ եւ Արցախի միջեւ ապակայունության եւ պառակտման նպատակ հետապնդող քայլեր։ Դրանից բացի սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը նույնպես ցանկություն ունենա մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին։ Չնայած գործող Սահմանադրությունը նման հնարավորություն չի տալիս Քոչարյանին։ «Մենք միշտ ունեցել ենք մեր հստակ գիծը եւ նպատակ չունենք այդ գծից շեղվելու»,– ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ընդդիմադիր՝ «Ազգային վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը։
– Վերջին շրշանում որոշ շրջանակների կողմից տարանջատում է լինում արցախցի-հայաստանցի, անգամ Արցախում կար պետական պաշտոն զբաղեցնող մարդ, որը նմանատիպ գրաոումներով էր հանդես գալիս։ Արցախում եւ Արցախի խորհրդարանում նմանատիպ հարցերին ինչպե՞ս են վերաբերվում։
– Կարծում եմ՝ այդ տարանջատումը քաղքենիական մակարդակի վրա է։ Քաղքենի մակարդակ ունեցող որոշ գործիչներ կամ օգտատերեր են փորձում այդ տարանջատումը մտցնել։ Կարծում եմ՝ իրականում տարանջատում գոյություն չունի։
– Արցախում կա՞ն ուժեր, որոնք այդքան էլ հակված չեն Արցախի միացմանը Հայաստանին։
Կարդացեք նաև
– Միգուցե եւ լինեն, բայց չեմ կարծում, որ նրանց տեսակարար կշիռը մեծ է:
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կոչ արեց Արցախի ժողովրդին՝ աջակցել միայն այն ուժերին, որոնք հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից։ Կհետեւե՞ն արցախցիներն այդ կոչին։
– Կարծում եմ՝ դա կարեւոր կոչ է եւ կարծում եմ՝ կհետեւեն։ Կտեսնենք՝ ժամանակը ցույց կտա, համենայնդեպս, Երեւանն ավելի կարեւոր ֆունկցիա ունի՝ ամեն կերպ աջակցել նորմալ ընտրությունների անցկացմանը, հաշվի առնելով, որ այսօրվանից արդեն այդ ընտրությունները կասկածի տակ են, որովհետեւ ընտրություններ կազմակերպող ուժերը կամ իշխանությունները հակված չեն նորմալ ընտրություններ կազմակերպելու։ Կան ուժեր, որոնք հսկայական ռեսուրսներ են ծախսում, փորձում են ամեն կերպ կաշառել ընտրողներին։ Այդ գործընթացը վտանգի տակ է, եւ Երեւանը ճիշտ կաներ, որ աջակցեր Արցախում հասարակության ուժեղացմանն ու տարբեր գործիքներով նորմալ ընտրություններ անցկացնելուն։
ՆԻԿՈԼԱՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում