Մայիսի 30-31-ը Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակություն կժամանակի Հայաստան: Նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել ավելի վաղ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի արդյունքում:
Պատվիրակությունը բաղկացած կլինի Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության տնօրինության բարձրաստիճան ներկայացուցիչներից, Վենետիկի հանձնաժողովի, GRECO հակակոռուպցիոն խմբի, Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհրդի և Արդարադատության արդյունավետության հանձնաժողովի, ինչպես նաև Եվրախորհրդի՝ քաղաքական հարցերով տնօրինության ներկայացուցիչներից:
Պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, ինչպես նաև երկրի բարձրագույն դատական իշխանությունների հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվի Հայաստանում անցկացվող բարեփոխումների, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և դատական համակարգի բարեփոխումների գործընթացը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ