Խորհրդարանում այսօր քննարկում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է ճարտարագետ-ջերմաէներգետիկ, Ֆրանսիայում վերապատրաստված Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ 4 տարի ժամկետով:
Նա պատգամավորներին ներկայացրեց իր կենսագրությունը. աշխատել է ջերմային էներգետիկայի ոլորտի մի շարք ընկերություններում: «Վարել եմ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն, ինչի հետեւանքով հաճախ տարատեսակ զգուշացումների եւ քողարկված հալածանքների եմ ենթարկվել նախորդ իշխանության կողմից: 2013թ.-ին կրճատման անվան տակ զրկվել եմ աշխատանքից եւ մի տարի չեմ կարողացել շարունակել մասնագիտական գործունեությունս»,-հայտարարեց Մեսրոպ Մեսրոպյանը:
Ինչ վերաբերում է ՀԾԿՀ-ի աշխատանքին, թեկնածուն համոզմունք հայտնեց, որ այն թափանցիկ պետք է լինի:
Կարդացեք նաև
Ի դեպ, ԶԼՄ հրապարակումներից հայտնի է, որ Մեսրոպ Մեսրոպյանը եղել է «Հայ ազգային կոնգրեսի» Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարը:
ԱԺ ամբիոնից նա հայտարարեց, որ ներկայումս կուսակցական չէ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Մեսրոպ Մեսրոպյանի ֆեյսբուքյան էջից