Ակնհայտ է, որ Արցախի եւ հայկական էլիտայի միջեւ անջրպետը խորանում է, արդյոք այն վտանգներ չի՞ պարունակում. այս հարցերի շուրջ զրուցեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ։
– Ընդունո՞ւմ եք, որ լարվածության հիմքը դրեց Ձեր հայտնի հայտարարությունը՝ դեռեւս նախընտրական փուլում, երբ խոսեցիք հեղափոխության հաղթանակի կարեւորության մասին, ասացիք այն ավելի կարեւոր է, քան արցախյան ազատամարտի հաղթանակը, ու այդպես սկսվեց լարումը։ Իսկապես դա պատճա՞ռ էր, թե՞ պատրվակ՝ Ձեր գործընկերների հետ նման լեզվով խոսելու համար։
– Ես չգիտեմ՝ ով է նման կարծիքի, ես հիմա էլ եմ պնդում իմ ասածը, իմ ասածի մեջ թերըմբռնում եղավ, կամ երեւի ես լավ չձեւակերպեցի, ես ասել եմ, որ եթե չլիներ այս շարժումը, Արցախի հարցն էլ էր վտանգված, որովհետեւ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել հանրապետությունում, որ թույլ չէին տալիս ժողովուրդը ներկայություն ունենար Արցախի հարցի քննարկումների շուրջ։ Դուք ինձանից լավ գիտեք։ Ես եղել եմ Արցախում եւ էդ անձանց բոլորի հետ հանդիպել եմ, շատ բարիդրացիական հարաբերություններ ունեմ։ Ուղղակի մի քիչ ուրիշ ձեւի ուզեցան ներկայացնել, ո՞նց կարայի ես այդ երկրի, հող ու ջրի համար կյանք տված մարդ, ուրիշ ձեւի ասեմ, ուրիշ ձեւ գնահատեմ Արցախի շարժման հաղթանակի գինը, առավել եւս, եթե չչափազանցնեմ՝ ինձանից շատ գնահատող չկա։ Ես ո՞նց կարամ սեպ խրեմ Արցախի ու Հայաստանի միջեւ, մենք մարտական ընկերներ ենք, ինչ էլ եղել է տարիների ընթացքում՝ վիճաբանություն, թերըմբռնումներ, մենք պահի տակ միշտ էլ իրար կողքի ենք եղել։
– Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ արեց Արցախում հակահեղափոխական օջախ ձեւավորվելու մասին, Ձեր կարծիքով՝ նախկին ուժերն ունեն բավարար ներուժ ռեւանշիստական քայլերի դիմելու, հակահեղափոխություն կազմակերպելու, առավել եւս Արցախում դավադիր պատերազմ հրահրելու։
Կարդացեք նաև
– Գիտեք ոնց, ուժեր կան, որ իրանց չափն անցնում են, հատկապես նման ուժերը նախկինում իշխանություն են եղել։ Եթե հիշում եք, ես մինչեւ հեղափոխություն ԱԺ ամբիոնից ելույթ եմ ունեցել իրանց ասել եմ, որ էս ժողովրդին դուք եք ուղարկել հրապարակ, մենք չենք հանել, ո՛չ ես, ոչ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ մեկելը, հենց իրեն գործունեության արդյունքում նման իրավիճակ ստեղծվեց, ու տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը։ Մենք բոլորս կարանք ուղղություն ցույց տանք, թերացումների մասին խոսանք, բայց ոչ մեկ իրավունք չունի նման քայլի գնալ։
– Ի՞նչ քայլի՝ իշխանություն վերցնելու, հակահեղափոխությա՞ն:
– Հեղափոխությունը ոչ թե անհատներն են արել, անձինք, այլ ժողովուրդը, ոչ մեկ իրավունք չունի ժողովրդի դեմ դուրս գա։ Կարող է կարծիք լինել, տեսակետ լինել, բայց մենք չպետք է թույլ տանք հասնել գործողության։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում