Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի փոքր չարախոսական ցանկություն է, բայց կուզեմ, որ կառավարությունը դատարանում որոշ բիզնեսմենների պարտվի». Աշոտ Խուրշուդյան. «Փաստ»

Մայիս 30,2019 10:47

Ոչ թե ըստ հայտարարության կամ ըստ խոսքի, այլ ըստ գործի: Տնտեսական հեղափոխության մասին խոսելիս Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը հենց նշված գործոնների պրիզմայով է գնահատականներ հնչեցնում:

Ա. Խուրշուդյանը շեշտեց, որ կա մի կարևոր հարց, որը տնտեսական ցանկացած գործունեություն իրականացնողի է հուզում: «Եթե ես խնդիր ունեմ՝ ինչպե՞ս պետք է իմ արդարությունը վերականգնեմ: Այստեղ է, որ գործադիրը միանձնյա չի զբաղվում այդ հարցով: Կա նաև դատական իրավունքի հարցը: Եվ հենց նախորդ շաբաթ դատական համակարգը խնդրահարույց հայտարարվեց, ինչը յուրաքանչյուր գործարարի, հատկապես լուրջ ներդրողների համար բացասական ազդակ է: «Մի րոպե, եթե այդ երկրում արդարադատություն չկա, ուրեմն ես այդ երկրում բիզնես չեմ անի, ինչպե՞ս ես վստահ լինեմ, որ իմ իրավունքներն այդ երկրում պաշտպանվելու են»,-կասի նա: Այս պահին այդ հանգամանքը բավականին բացասական ազդակ էր, այլ է ազդեցությունը երկարաժամկետ առումով»,-ասաց Ա. Խուրշուդյանը՝ հավելելով, որ եթե դատական համակարգն իսկապես շտկվի, կարգավորվի, ապա երկարաժամկետ առումով վերոնշյալ հանգամանքը նաև դրական հետևանքներ կունենա:

«Մի փոքր չարախոսական ցանկություն է, բայց կուզեմ, որ կառավարությունը դատարանում որոշ բիզնեսմենների պարտվի: Այնուամենայնիվ, դա մեծ ազդակ կլինի այն առումով, որ այս երկրում գործարարը կարող է իր շահերը պաշտպանել: Գիտեք՝ երբ ներդրողը գնում է որևէ երկիր, առաջին հերթին իրավիճակը չափում է հենց այդ հանգամանքով, այսինքն, կարո՞ղ է իր իրավունքները պաշտպանել առաջին հերթին կառավարությունից,-ընդգծեց մեր զրուցակիցն ու շարունակեց.- Դրանից ավելին ես չեմ տեսել:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031