Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի գրասենյակը ահազանգում է

Մայիս 30,2019 00:12

Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։

Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարհահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են  «բանդայի» մրցավազքը։ Մեզ հասած տվյալներով դրանք Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերն են, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով արցախցիների մեջ քաջ հայտնի երիտասարդները։

Ի դեպ կրակողներից մեկը եղել է սպիտակ Տոյոտա Քեմրի ավտոմեքենայում, որը պատկանում է Բալայան Ալեքսեյին։

Այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու,  «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին ։ Բազմիցս օգտվելով Արայիկ Հարությունյանի հովանավորչությունից, այս բանդայի կարկառուն պարագլուխներից Ռոլանդ Այդինյանը ազատվել է քրեական պատասխանատվությունից։ ՀՀ ԱԱԾ-ն այս առումով կարող է դիմել Արցախի Շահումյանի շրջանի ԱԱԾ կառույցին և նրանից պահանջել, թե ինչ քրեական պատասխանատվությունների է ենթարկվել տվյալ անձը, ինչու չի կրել այդ պատասխանատվությունը, և ում շնորհիվ են կարճվել բոլոր գործերը։

Քանի որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ-ի տարածքի այդ հատվածում, տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին , հատկապես ՀՀ ԱԱԾ-ին, հետամուտ լինել այս բանդան գտնելու և չեզոքացնելու գործընթացին, այլապես այս ամենը կարող է ավարտվել արյունահեղությամբ։ Քանի որ տղաները պատերազմ անցած և զինվորական կառույցներում աշխատած տղաներ են, նրանք ունեն բավականին լայն ու ընդգրկուն թիմ, և հաշվի առնելով Սամվել Բաբայանի գործոնը, նրանց հանդարտեցնելու վերջինիս ձգտումները, նրանց հակահարվածը միայն ժամանակի խնդիր է։

Մենք պարտավոր ենք տեղյակ պահել իրավապահ մարմիններին այս ոչ առողջ և հանցավոր մթնոլորտի մասին։ Իսկ եթե իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանը, ապա մենք ստիպված կլինենք կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ ելք չի մնում։ Արցախի բոլոր շրջաններում այսպիսի կազմակերպված բանդաները, որոնք հայտնի են իրենց հանցավոր գործելաոճով , ահ ու սարսափ են տարածում ազգաբնակչության մեջ։ Հասկանալով, որ այլևս հնարավոր չէ հին հանցավոր դիրքերը պահպանել, այսպիսի գործելաոճը ուղղում են երկրում վախի մթնոլորտը կայուն դիրքերում պահելուն։

Ի դեպ, կան լուսանկարներ, որոնք կարող ենք ներկայացնել իրավապահ մարմիններին։

Սամվել Բաբայանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    30 /05/ 19
    ————-
    Օրուան խորհրդածութիւնը
    —————————————

    — ՛՛ Ես, և ինձ նման 100.000-ներ- ոչ Արցախցի եմ,ոչ ալ Հայաստանցի ,այլ համեստ թոռը Մուսա լեռան զոհուած առաջին նահատակին,որ զէնք ի ձեռին, ինկաւ երիտասարդ հասակին, իր ժողովուրդը պաշտպանեու համար վայրենի ամբոխի մը դէմ. Հիմա ըսէք ինծի ՛ինչպէս կ՛ուզէք որ կարենամ հանդուրժել և արդարացնել այն ամէնը որ տեղի կ՛ունենայ, այս օրերուն , մեր հասարակութեան մէջ.՛՛Հերոս մարդիկ՛՛ որ
    փայլեցան և հռչակուեցան իրենց յաղթանակներով Արցախի
    ազատագրութեան արիւնալի ճակատամարտներուն,սիրելի դարձան համայն հայութեան, պարգեւատրուեցան
    ՛հերոսի՛՛գերազանց մետալներով -ոմանք նոյնիսկ եղան ՛՛ նախագահ՛՛
    ազատագրուած Նահանգին,՛՛տարրական,անկարեւոր հարցերով ՛՛ կը վտանգեն ՛՛յաղթական հայութեան՛՛ ուրախութիւնը որ ճամբայ ելած է ,երգով-պարով,կերտելու նոր Հայրենիք ? ; Անիծեալ դրամը այսքան ՛՛աւեր՛՛կը գործէ ?

    /հաւասիկ թէ ինչ գրած է սփիւռքահայ ծանօթ անձնաւորութիւն մը իր դիմատետրի այսօրուան էջին վրայ /;

  2. Seyran says:

    ,,Սևի,, և ,,սպիտակի,, պայքարը հավերժական է՝,,պայքար,պայքար մինչև վերջ,,…ցավոք սրտի…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031