Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը գտել է, որ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունները՝ իրականացնելու ՄԻԵԴ-ի որոշումը քաղաքական ակտիվիստ Իլգար Մամեդովի գործով:
Մեծ պալատը միաձայն եկել է այն եզրակացության, որ Ադրբեջանի կողմից խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հոդված 46 § 1-ը (դատական որոշումների պարտադիր ուժ և կատարում): Կոնվենցիայի Հոդված 46 § 5-ի համաձայն՝ գործերը, որոնցում դատարանը գտնում է Հոդված 46 § 1-ի խախտում, հետ են ուղարկվում Նախարարների կոմիտեին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու:
Գործը վերաբետրում էր 2017թ. դեկտեմբերի 5-ին 2014թ. գործի փոխանցմանը դատարանին Եվրախոհրդի նախարարների կոմիտեի կողմից, որը պատասխանատու է դատական որոշումների կատարման վերահսկման համար: Դատարանը պետք է պարզեր՝ արդյոք Ադրբեջանը կատարել է 2014թ. ՄԻԵԴ որոշումը Մամեդովին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ:
Դատարանը մասնավորապես գտել է, որ կառավարությունը սահմանափակ քայլեր է ձեռնարկել որոշումը կատարելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ