Հարգելի՛ պատգամավորներ,
Շուտով հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը կմտնի խորհրդարանական նիստերի օրակարգ։ Փոփոխությունների փաթեթի շրջանակներում մեզ համար առավել արդի են հարկերի համահարթեցմանը վերաբերող դրույթները, որոնց վերաբերյալ արդեն բազմիցս արտահայտվել են մտահոգություններ, որոնք հիմնավորվել են միջազգային փորձով և մասնագետների եզրակացություններով, անդրադարձ է արվել օրինագծի ոչ բավարար հիմնավորվածությանն ու փաստարկվածությանը, սոցիալական ազդեցության գնահատման բացակայությանը և ընդհանուր գործընթացի ոչ մասնակցային բնույթին։
Հարկերի համահարթեցմամբ նվազելու են միջին ու հատկապես բարձր աշխատավարձ ստացող փոքրամասնության եկամտահարկի դրույքաչափերը և հավասարեցվելու ցածր աշխատավարձ ստացող մեծամասնության եկամտահարկի դրույքաչափին։ Նվազելու է նաև բիզնեսի շահութահարկ + դիվիդենտի հարկի դրույքաչափը և հավասարեցվելու եկամտահարկի դրույքաչափին։
Համահարթեցումը սպասարկում է հատկապես խոշոր գործարարների և բարձր աշխատավարձ ստացողների, այսինքն` երկրի էլիտար փոքրամասնության շահերը՝ աղքատ, սոցիալապես անապահով մեծամասնություն կազմող քաղաքացիների հաշվին: Այդ փոքրամասնության հարկերի նվազման պատճառով բյուջետային կորուստները հատուցվելու են ակցիզային հարկերի բարձրացմամբ, ինչը իր հերթին կբերի շուկայում մի շարք ապրանքատեսակների թանկացման։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հայաստանը սոցիալական պետություն է, իսկ երկրի տնտեսական քաղաքականության նպատակ է սոցիալական արդարության ապահովումը։ Առաջին հերթին սահմանադրության այս դրույթների երաշխավորումն է ԱԺ պատգամավորների պարտավորությունը։ Ավելին՝ սոցիալական արդարության հաստատումը և ստեղծված անհավասարության վերացումն այն առանցքային նպատակներից էին, որոնց հասնելու համար Հայաստանի քաղաքացիները, այդ թվում՝ աղքատ մեծամասնությունը, մերժեցին նախկին ռեժիմի ներկայացուցիչներին և ձեզ հանձնեցին խորհրդարանում պատգամավոր լինելու մանդատ։ Հարկերի համահարթեցումն իր էությամբ հակասում է վերոնշյալ բոլոր՝ սահմանադրական և քաղաքական նպատակներին։ Իսկ գործընթացը, որով ընթանում է օրենքի նախագծի առաջխաղացումն ու քննարկումը, բացարձակ հակասում է հեղափոխական օրակարգի տրամաբանությունից բխող մասնակցային, ժողովրդավար, իրավունքահենք և հետազոտահեն պետական քաղաքականությունների ձևավորման և ընդունման պահանջներին։
Կողմ քվեարկել տվյալ նախագծին նշանակում է կողմ քվեարկել սոցիալական անարդարությանն ու սոցիալական բևեռացման խորացմանը մի երկրում, որտեղ աղքատությունը սոցիալական, քաղաքական, տնտեսական առաջնային մարտահրավերներից մեկն է, մարդու իրավունքները և արժանապատվությունը ոտնահարող հիմնական գործոնն ու խթանը։
Կարդացեք նաև
Նման քայլն անթույլատրելի է և դիտվելու է իբրև լուրջ հարված ժողովրդական հեղափոխության պահանջներին։
ՀՀ ԱԺ պատգամավորները տնտեսվարողների շահերով առաջնորդվող բյուրոկրատներ չեն կարող լինել։ Պատգամավորները կոչված են ձևավորել քաղաքական օրակարգ, խորամուխ լինել հարցերի ոչ միայն մասնագիտական, այլ նաև քաղաքական ազդեցության մեջ, առաջնորդվել բոլոր խավերի շահերի արդար հավասարակշռման սկզբունքով, ինչպես նաև սեփական խղճով։ Եթե աշխատավորները դուրս չեն գալիս փողոց, դա դեռ չի նշանակում, որ համերաշխության ճեղքումը մի օր ցունամի չի առաջացնի։
Իբրև այդ հեղափոխության մաս կազմող ՀՀ քաղաքացիներ, ակտիվիստներ և իրավապաշտպաններ՝ մեկ անգամ ևս հորդորում ենք ձեզ չգնալ նման քայլի, «ո՛չ» ասել եկամտահարկի համահարթեցման կոմպոնենտին և անցնել այլընտրանքային տարբերակների բովանդակային քննարկմանը, որը հաշվի կառնի փոփոխության համապարփակ գնահատականները, այդ թվում նաև սոցիալական ազդեցության գնահատականը՝ այսպիսով, հավատարիմ մնալ պատգամավորական մանդատով ձեզ տրված հիմնական առաքելությանը՝ այն է ապահովել երկրում արդարության, համերաշխության, անհատների իրավունքների և արժանապատվության երաշխիքները։
29 Մայիս 2019
«Ոչ Համահարթ Հարկմանը» նախաձեռնություն
Սամսոն Մարտիրոսյան, լրագրող
Անի Թադևոսյան
Նվարդ Մարգարյան, Սոցիոալական աշխատող, իրավապաշտպան, «Սոցիոսկոպ» ՀԿ
Անտոն Իվչենկո, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Արմեն Մխչյան, Նախագծերի կառավարիչ, ՍԴ Պլատֆորմ
Վահրամ Սողոմոնյան, «Քաղաքական դիսկուրս» հանդեսի համախմբագիր
Գայանե Այվազյան
Անահիտ Սիմոնյան, իրավապաշտպան, հետազոտող, “Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն” ՀԿ
Հրակ Փափազեան, սոցիալական մարդաբան
Գեղամ Գևորգյան, Կառավարման հոգեբան
Զառա Հարությունյան
Միացել են՝
Արմինե Իշխանյան, դասախոս, London School of Economics
Զարուհի Հովհաննիսյան, Իրավապաշտպան
Արթուր Սաքունց, կազմակերպության նախագահ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Արտակ Քյուրումյան, Պետական ֆինանսական կառավարման փորձագետ
Աղասի Թադևոսյան, Մշակութային մարդաբան, ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Աննա Շահնազարյան
Լարա Ահարոնեան, Women’s Resource Center
Աննա Ժամակոչյան, Սոցիոլոգ-հետազոտող, «Սոցիոսկոպ» ՀԿ
Մարօ Մաթոսեան, Women’s Support Center
Աննա Նիկողոսյան, դասախոս, ԵՊՀ
Արփինե Գալֆայան
Արսեն Իգիթյան, Հայաստանի պետհիմնարկների արհմիություն
Ստելլա Չանդիրյան, իրավաբան
Տաթևիկ Աղաբեկյան, Ծրագրերի ղեկավար, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ
Անուշ Սարգսյան, արվեստաբան, Մատենադարան
Գագիկ Հարությունյան, ինժեներ
Քրիստինե Արմենակյան, խմբագիր, Բուն TV
Նարեկ Բունիաթյան, երաժիշտ
Աստղիկ Ղազարյան
Վահագն Թադևոսյան, Կառավարման և մարքեթինգի մասնագետ
Գոռ Ենգոյան, կերպարվեստի բաժնի տնօրեն, ՆՓԱԿ
Արթուր Պետրոսյան
Գրետա Նիկողոսյան, թարգմանիչ
Էլվիրա Մելիքսեթյան, Հոգեբան-խորհրդատու
Արփի Մանուսյան, սոցիոլոգ, «Սոցիոսկոպ» ՀԿ
Մարիամ Խալաթյան, սոցիոլոգ
Աննա Թերզիկյան, արվեստագետ
Մարգարիտա Աղամյան
Արէ Մարտիրոսյան
Էվիյա Հովհաննիսյան, մարդաբան
Անի Վարդանյան, Տնտեսագետ
Մամիկոն Հովսեփյան
Բյուրակն Իշխանյան, Գիտնական
Յովիկ Յովհաննէսեան
Լուսինե Նավասարդյան, Նկարիչ, դիզայներ
Վահրամ Ռևազյան, Տնտեսագիտության ուսանող, ՀՊՏՀ
Նարեկ Մկրտումյան
Արծվիկ Կարապետյան, Տնտեսագետ/ բանկային աշխատակից
Գրիգոր Պողոսյան, Կինոռեժիսոր
Ալլա Քարիմյան
Քրիստինե Հովհաննիսյան, Գիտաշխատող
Ագապի Իվանյան, Տնտեսագետ
Արամ Ամիրբեկյան
Յանա Մանթաշևա, հոգեբան, <<Focus>> Art NGO
Նարեկ Սուքիասյան, Քաղաքագետ, ուսանող
Սոնա Մանուսյան, հետազոտող/դասախոս, հոգեբան
Արեգ Քոչարյան, Ֆիզիկոս, ինժեներ
Նունե Խուդավերդյան, դիզայներ
Ալիսա Քամալյան, հոգեբան
Շահանե Խաչատրյան, լրագրող
Ալա Խառատյան, գիտաշխատող, դասախոս
Աստրիդ Էկսուզյան
Գրիգոր Դանիելյան, ավագԼաբորանտ, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային Կենսաբանության ինստիտուտ
Նարեկ Ադամյան
Հայկանուշ Ավետիսյան
Մարինե Բաղրամյան, ծրագրավորող
Վարդինե Գրիգորյան, Հանրային կառավարման մասնագետ
Համլետ Մելքումյան, Մշակութային մարդաբան
Վահագն Մարգարյան, դաշնակահար/ուսուցիչ
Մարիաննա Փահլևանյան, հոգեբան
Սիրականյան Շուշանա, քաղաքագետ/իրավաբան, «Սոցիալ-դեմոկրատական պլատֆորմ» նախաձեռնություն
Սոֆյա Մանուկյան, իրավապաշտպան/հետազոտող
Անուշ Պողոսյան, հոգեբան
Արփի Բալյան, մշակութաբան
Սեւան Պետրոսյան
Հռիփսիմե Մովսեսյան, դասախոս
Հարություն Խուդանյան, պատմաբան
Քնար Խուդոյան, լրագրող
Նվարդ Մանասյան, իրավահավասարության գծով խորհրդատու
Արփի Ոսկանյան, գրող
Լիլիթ Սարգսյան
Անի Ասատրյան, հետազոտող
Եղվարդ Մելիքյան
Սեդա Հակոբյան
Թագուհի Թորոսյան
Գուրգէն Փափազեան
Գուրգեն Հայրապետյան, ծրագրավորող
Լուսինե Սարգսյան, հոգեբան
Լևոն Գալստյան, Աշխարհագետ / Անհատ ձեռնարկատեր
Թեհմինե Ենոքյան, լրագրող, epress.am
Հայկ Գրիգորյան, Կանաչ Հայաստան ՀԿ նախագահ
Նիկա Գրիգորյան , Միջազգայնագետ
Սեդա Ստամբոլցյան, խմբագիր, թարգմանիչ
Արտավազդ Թադևոսյան, դասախոս, ՀԱՊՀ
Լուսինե Նավասարդյան
Աստղիկ Ստամբոլցյան
Զարուհի Համբարձումյան, ազգագրագետ
Արտակ Առաքելյան, “Բազմազանություն” սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ
Մարիամ Չախոյան, Իրավաբան
Ոչ համահարթ հարկմանը քաղաքացիական նախաձեռնություն