Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են «Գուդվին Բետ»-ի պատասխանատուների հետ

Մայիս 29,2019 20:15

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովի անդամները մայիսի 29-ին հանդիպել են «Գուդվին Բետ» ՍՊԸ պատասխանատուների հետ: Ընկերության աշխատակիցները մինչ այդ իրենց բողոքն են հայտնել «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի առնչությամբ՝ փակելով Բաղրամյան պողոտան ու հավաքվելով խորհրդարանի մոտ:

Հիշեցնենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կազմակերպել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սեւան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում

«Գուդվին Բետ» ՍՊԸ պատասխանատուները նշել են, որ խաղասրահների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման արգելումը կհանգեցնի մոտ հազար աշխատատեղի կրճատման եւ շուրջ երեք հարյուր անշարժ գույքի վարձակալության պայմանագրի լուծման: Նրանք առաջարկել են օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը հետաձգել մեկուկես տարով:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է հարցը քննարկել հանձնաժողովի առաջիկա նիստում, ինչին վերջիններս տվել են իրենց համաձայնությունը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031