Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածավանի 150-ից ավելի բնակիչներ փակել են միջպետական ճանապարհն ու երկաթգիծը

Մայիս 29,2019 19:30

Այսօր կեսօրից Արագածավանի 150-ից ավելի հողօգտագործողներ փակել են Գյումրի տանող միջպետական ճանապարհը՝ պահանջելով վերանայել ոռոգման ջրի սակագները: Նրանց խոսքով՝ մեկ հեկտարը ջրելու համար մոտ 100 հազար դրամ են ծախսում՝ այն էլ այս ռիսկային գյուղատնտեսության պայմաններում: Ասում են՝ ոռոգման ջրի սակագինը պետք է իջեցնել, որպեսզի գյուղացիները հազարներով ջրի պարտք չկուտակեն:

Այս պահին միջպետական ճանապարհի երթեւեկությունը դադարեցված է: Բեռնատարները շարված են եւ չեն կարողանում անցնել:

Գյուղացիների խոսքով՝ Ջրօգտագործողների միավորումը որոշել է  ոռոգման ջրի դիմաց գործող հեկտարի փոխարեն գանձվող գումարը հաշվարկել ըստ լիտրի, ինչի պարագայում սակագինը շատ ավելի կբարձրանա։

Արագածավանին ոռոգման ջուր է մատակարարում Թալինի ՋՕՄ-ը:

Ըստ հողօգտագործողների՝ դիմել են Ջրային տնտեսության պետական կոմիտեին, որտեղից, ի պատասխան, նշել են, որ այդ հարցն իրենց չի առնչվում:

Ցուցարարների բողոքին արձագանքել են ՋՕՄ-ի պատասխանատուները՝ նշելով, որ հունիսի 3-7-ը հանձնաժողով է կազմվելու, որտեղ էլ կհաշվեն կորուստները եւ կորոշեն ջրի սակագինը:

Սակայն հողօգտագործողները չեն համաձայնում այս տարբերակին:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031