Լրահոս
Օրվա լրահոսը

«Արագածավանցիներին խնդրում եմ բացել ճանապարհը». Սուրեն Պապիկյան

Մայիս 29,2019 19:22

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյան այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գործադիրի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Արագածավանի բնակիչներն այսօր փակել են միջպետական ճանապարհը եւ երկաթուղին՝ պահանջելով ոռոգման ջրի սակագնի վերանայում:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Իմացա մամուլից խնդրի մասին: Սա երրորդ դեպքն է: Նախորդ դեպքերում Ջրային կոմիտեի աշխատակիցները տեղում քաղաքացիների հետ հարցը քննարկել են՝ փորձելով լուծումներ գտնել: Ինչ վերաբերում է բնակիչների պահանջին, ապա նշեմ, որ ոռոգման ջրի գումարի կեսը սուբսիդավորում է պետությունը, եւ ոռոգման ջրի միջինացված գինը 22 դրամ է: Գյուղացին ոռոգման ջուրը ստանում է 11 դրամով: Իսկ խորքային հորերի դեպքում, երբ ջուրը «հանվում» է էլեկտրաէներգիայի՝ պոմպերի աշխատանքի միջոցով, տարբեր համայնքներում մեկ խ/մ ոռոգման ջրի գինը հասնում է 150 դրամի: Երբեմն՝ 200-ի: Հիմա մշտադիտարկում ենք անում, որպեսզի ջրի ամբողջական հոսքը վերահսկելի լինի, արհեստական կորուստները՝ կառավարելի»:

Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ ջրօգտագործողների ընկերություններում էլ ստուգումներ են արվում, խախտումներ կան եւ հարուցված քրեական գործեր. «Իսկ արագածավանցիներին խնդրում եմ բացել ճանապարհը եւ քննարկումները տեղափոխել ՀՀ ջրային կոմիտե: Եթե եղել են չարաշահումներ, կարող ենք քննարկել եւ հասկանալ: Իսկ եթե ամեն ինչ կարգին է, եւ ընդամենը ցանկություն կա ջրի սակագինն իջեցնելու, ներկայում կառավարությունն ի վիճակի չէ: Եթե մի տեղ սակագինն իջնի, ամբողջ հանրապետությունում պետք է իջնի, մինչդեռ Ջրային կոմիտեն 20 միլիարդ դրամի պարտք ունի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031