Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են անցումային արդարադատության ու դրա կարևորագույն գործիքներից մեկի՝ վեթինգի ներդրման հարցերը

Մայիս 29,2019 19:50

29 մայիսի, 2019թ., Երևան։ Մայիսի 27-ին, երկուշաբթի, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցավ «Դատաիրավական համակարգի վեթինգ. որոշումից դեպի իրականացում» խորագրով քաղաքականության առանց հղումների կլոր սեղանը:

Քննարկման հիմնական բանախոսներն էին անվտանգության ոլորտի բարեփոխումների միջազգային փորձագետ Սոսի Թաթիկյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ Նրանք ներկայացրեցին անցումային արդարադատության ու դրա կարևորագույն գործիքներից մեկի՝ վեթինգի ներդրման հարցերը:

Ներկայացնելով անվտանգության և արդարադատության ոլորտի բարեփոխումների ենթատեքստում անցումային արդարադատության և վեթինգի միջազգային փորձն աֆրիկյան մայրցամաքում, Բալկաններում, հետխորհրդային ու հետսոցիալիստական եվրոպական և անգամ կայացած ժողովրդավարական երկրներում (ԱՄՆ, ՄԹ)՝ Սոսի Թաթիկյանը անդրադարձավ վեթինգի տարբեր մոդելներին, հաջողություններին ու ձախողումներին, կիրառված սկզբունքներին ու չափանիշներին` համադրելով երեք երկրում վեթինգի մեխանիզմի մշակման ու իրականացման իր գործնական փորձը, տեսական ուսումնասիրություններն ու միջազգային առաջատար փորձագետների տրամադրած խորհրդատվությունը: Նա առաջադրեց հայաստանյան իրականության խնդիրների ու հարցադրումների շրջանակ և ընդգծեց վեթինգի` միջազգային սկզբունքներին համապատասխան, սակայն ազգային կարիքների համար տեղայնացված մոդելի մշակման անհրաժեշտությունը:

Կարեն Զադոյանը, իր հերթին, Հայաստանում հռչակված դատաիրավական բարեփոխումների համատեքստում ներկայացրեց միջազգային պրակտիկայից հայտնի վեթինգի կոնկրետ մոդելներ՝ ուրվագծելով վեթինգի հաջողությամբ իրականացումը հայկական սուվերեն որոշման և մոդելի, համակարգային մոտեցման, ՀՀ սահմանադրական ու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների շրջանակում տեղայնացնելու ու համապատասխանեցնելու կոնկրետ դիպաշարեր ու իրավական ընթացակարգեր` հաշվի առնելով վեթինգի իրականացման միջազգային փորձից քաղված դասերը:

Քննարկմանը մասնակցող այլ փորձագետներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, փաստաբաններ անդրադարձան ոչ միայն նրանց բարձրացրած խնդիրներին, այլ նաև մայիսի 24-ին Ազգային ժողովում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումներին՝ ներկայացնելով դրանց արդյունքում կայացված որոշումների հետքերով Հայաստանում վեթինգի մեխանիզմի իրականացման գործնական հարցերի շուրջ իրենց մոտեցումները:

Քննարկմանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ Արփի Դավոյանը և Քրիստինե Պողոսյանն «Իմ քայլը» դաշինքից, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Սեդա Սաֆարյանը, Մոնիկա Մարգարյանը, Ամալյա Ավագյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան կազմակերպության փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայից՝ Մարիամ Զադոյանը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ և փաստաբան Դավիթ Գյուրջյանը,  Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը, ՄԱՀՀԻ փորձագետներ Ռուբեն Մեհրաբյանը, Արմեն Վարդանյանը, Սյուզաննա Բարսեղյանը, Օֆելյա Ամիրխանյանը։

Քննարկմանը հետևում էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության և Բուլղարիայի դեսպանության ներկայացուցիչները:

Քննարկման արդյունքում որոշում կայացվեց կազմել քաղաքականության համառոտագիր՝ այն տրամադրելով ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, քաղաքականություն մշակողներին, ԶԼՄ-ներին ու լայն հանրությանը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի մամուլի  ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031