Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրող կանչած 40 աշխատակիցներին սպառնում են ազատել աշխատանքից․ նրանք օգնություն են հայցում վարչապետից

Մայիս 29,2019 18:50

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ոտքի էին կանգնել Գյումրու «Սաստեքս» կարի գործարանի աշխատակիցները՝ դժգոհելով, որ սփյուռքահայ գործարար Քրիստիան Գելիջին  աշխատավարձի հարցում իրենց խաբում է․ ոչ միայն ուշացնում է, այլ հետպահումներով է վճարում։ Այսօր վճարել է ապրիլ ամսվա աշխատավարձը, սակայն 55 հազար դրամի փոխարեն 12 հազար, 22 հազար, 36 հազար դրամ։ Աշխատակիցների պնդելով, իրենք հավելյալ աշխատած ժամերի համար անգամ չեն վճարվում, աշխատավարձն այնպիսի բանաձևով են հաշվում, որը երկրաչափական բարդ խնդիր է հիշեցնում, դրանից գլուխ չեն հանում անգամ ժամանակին հաշվապահ աշխատած աշխատակիցները։

Լրատվամիջոցներին բողոք ներկայացնելուց հետո՝ ժամը 16․00-ի սահմաններում, բոլոր աշխատակիցներին՝ թվով մոտ 150 հոգու տուն են ուղարկել՝ նախազգուշացնելով, որ երկուշաբթի օրը 40 հոգու կկրճատեն։ Այս մասին մենք քիչ առաջ ահազանգ ստացանք աշխատակիցներից։

«Ասացին, որ երկուշաբթի օրվանից աշխատավարձը դառնում է գործարքային, 40 հոգու էլ կկրճատենք, մանավանդ նրանց, որոնք լրատվամիջոցներին հարցազրույց են տվել, բողոքել։ Ասացին՝ ցուցակով կգանք, կկարդանք կրճատվողների անունները։ Էսպիսի դեպքեր էլի են գրանցվել, բայց ռիսկ չենք արել խոսելու, բայց արդեն համբերության բաժակը լցվել է։ Միշտ ձայնազուրկ ենք եղել, որովհետև մեզ միշտ դրսի դուռն են ցույց տվել։ Մյուս կողմից էլ ասում են՝ ինքը սեփականատեր է, ինչպես ուզի հետներդ կվարվի։ Կուզենանք, որ այս ամենը վարչապետին հասնի, մի օր էլ հենց Գելիջին ժողով արեց ու ասաց՝ ձեր վարչապետի ոչ մի խոսք մեզ մոտ չի անցնում, վարչապետը մեզ ոչինչ չի կարող անել, այնպես որ մի չարչարվեք միտինգ արեք։

Հերիք չէ թունավոր կտորները կարում ենք, խեղդվում ենք, օդափոխություն անգամ չկա, մի բան էլ նման պատասխան ենք լսում, ստրուկի կարգավիճակում ենք  աշխատում։ Լեհերը, որոնք մեր պատվիրատուն են, զարմանում են, թե ինչպես եք առանց նորմալ աշխատավարձի աշխատում, ասում են՝ դուք հերոս եք։ Տեխնոլոգներն էլ հենց Գյումրիի կարած գործերն են հավանում, ասում են՝ իրենք իդեալական են կարում՝ մեր սրտով, մեր ուզածով, այնպես որ վճարում կատարելիս թող որակը պատճառ չբռնեն։ Մենք շատ մեղք ենք, գիտեք ինչ վիճակում ենք ապրում,  չգիտես խոսե՞ս, լռե՞ս, խոսում ես, չի լինում, լռում ես, բայց հո ձայնազուրկ չե՞ս․ համբերության բաժակը լցվել է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031