Բենզինի շուկայի առնչությամբ առաջիկա կես տարում կառուցվածքային փոփոխություններ կլինեն: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ենթադրվում է, որ շուտով եւս մեկ խաղացող է մտնելու շուկա: Դա կբերի գերիշխող դիրքերի թուլացմանը»,-համոզմունք հայտնեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ