Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան. «Սա գործիք չի որեւէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու»

Մայիս 29,2019 18:03

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ ամիսներ շարունակ վեթինգի գործընթացի հետ կապած օրենսդրական քննարկումներ են եղել: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հարցին՝ ընդդիմությունը բողոքում է, թե ինչո՞ւ եք դուք դա գաղտնիք պահել, իրենց այդ քննարկումներին մասնակից չեք դարձրել՝ պատասխանեց. «Տիկին Մակունցը նկատի է ունեցել ավելի լայն՝ անցումային արդարադատության տարբեր գործիքների մասին քննարկումները: Իսկապես, մենք այդ մասին ամիսներ շարունակ քննարկումներ ենք ունեցել: Խոսքը մի թեմայի մասին է, որը մեծամասամբ անծանոթ է եղել լայն հանրությանը, նույնիսկ քաղաքական շրջանակներին, նույնիսկ մասնագիտական շրջանակներին: Մենք մեծ հաշվով կարողացել ենք ծանոթանալ նրան, ինչն անվանում են անցումային շրջանի կամ անցումային արդարադատություն, այդ թվում եւ վեթինգի գործիքին եւ հիմա արդեն որոշումներ կայացնելու ժամանակն է»: Նա ասաց, որ նախ փորձել են հասկանալ, թե ինչ գործիքն ինչ ազդեցություն կարող է թողնել:

Խոսելով ապրիլյան պատերազմի հետ կապված հետաքննող հանձնաժողովի մասին, Միրզոյանն ասաց, որ այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքները չեն կարող կանխորոշել, կարող է այնպիսի նրբերանգներ բացահայտվեն… «Հիմա կոնկրետ վերնագիր չկա, կարող է այնպիսի ասպեկտի մասին լինի առաջարկությունը՝ ստեղծել քննիչ հանձնաժողովը, որ որեւէ մեկի մոտ տարակուսանք չառաջանա»:

Միրզոյանը հայտարարեց՝ «Սա գործիք չի որեւէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու: Բայց վարչապետը նկատի է ունեցել, որ կան բազմաթիվ հարցեր՝ այդ թվում եւ ապրիլյան պատերազմի հետ կապված առնչվող կամ հարակից հարցեր, որոնց հանրությունը պիտի տեղյակ լինի»:

Aravot.am-ի հարցին՝ մտավախություն չկա՞, որ բանակին հնարավոր է վնաս լինի՝ Միրզոյանը պատասխանեց. «Ընդհանրապես ամեն ինչի հետ կապված էլ մտավախություն կա: Բայց այդ տրամաբանությամբ մենք կարող ենք ընդհանրապես տանից դուրս չգալ, որովհետեւ մտավախություն կա, որ կարող է ճանապարհին ավտովթար լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031