Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Մայիս 29,2019 17:57

Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր թողարկումը։ Ցանկում ընդգրկված են բառեր, որոնք սովորական կդառնան ավելի ու ավելի շատ գործածվելու շնորհիվ:

                                                    ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ                  

խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

1. ափդեյթ – թարմացում

2. բագաժ – ուղեբեռ, փխբ. պաշար

3. բագաժնիկ – բեռնախցիկ

4. բանկրոտ – սնանկ

5. բրոկեր / բրոքեր – միջնորդ

6. դիալոգ – երկխոսություն

7. դրոժ – խմորիչ

8. էսքիզ – ուրվանկար, ուրվագիծ

9. էտալոն – չափանմուշ, ստուգանմուշ

10. ժալյուզի – շերտավարագույր

11. ժյուրի – մրցատյան

12. լիկվիդացիա – 1. լուծարում, լուծարք, 2. վերացում

13. լոմբարդ – գրավատուն

14. կաբել – մալուխ

15. կարաուլ – պահակախումբ

16. կլապան – փական, կափույր

17. կոնվերսիա – փոխարկում

18. մակետ – մանրակերտ, նախանմուշ

19. մենեջեր – կառավարիչ

20. մետլախ – հախճասալ

21. մոնոլոգ – մենախոսություն

22. նասոս – պոմպ

23. շտանգա -ծանրաձող

24. պանիխիդա – հոգեհանգիստ

25. պարազիտ – 1. մակաբույծ, 2. փխբ պորտաբույծ

26. պյուրե – խյուս

27. սեմեստր – կիսամյակ

28. սեկտա – աղանդ

29. տրենաժոր – մարզասարք

30. քեմփ – ճամբար

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031