ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրեց. «Տվեք սպառիչ տեղեկություն՝ վերջն ի՞նչ է լինելու այդքան ծեծված «Գարդասիլ» պատվաստանյութի հետ: Այն վնասակա՞ր է, թե օգտակար, շրջանառության մեջ դրվելո՞ւ է, թե ոչ, դա փորձարկո՞ւմ է մեր պետության գլխին, թե՝ ոչ»:
Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Այդ պատվաստանյութն արդեն իսկ ներդրված է ՀՀ իմունիզացիայի ծրագրում: Միանշանակ, այն օգտակար է, եւ չկա գիտական ապացույց որեւէ երկրում դրա վնասակարության մասին: Տարիներ անց այն տարեկան փրկելու է առնվազն 120 կյանք: Այն փորձարկում չէ մեր ժողովրդի հանդեպ: Ամեն պատվաստանյութ տասնամյակների փորձարկումներ է անցնում, ինչից հետո միայն՝ դրվում շրջանառության մեջ»:
Արսեն Թորոսյանի տվյալներով՝ աշխարհում արդեն իրացվել է «Գարդասիլ»-ի 300 միլիոն դոզա. «Այն պատուհաս չէ, այլ հակառակը՝ կյանքեր է փրկում, ինչպես բոլոր պատվաստանյութերը: ՀՀ-ում արվել է արդեն 6000 պատվաստում, եւ որեւէ կողմնակի ազդեցություն չի եղել: Պատրաստվել եմ ես, կինս, եւ կպատվաստվի աղջիկս, երբ ժամանակը գա: «Գարդասիլ»-ը դարձել է քաղաքական շահարկումների առիթ, ինչն անթույլատրելի է»:
Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «Ես քաղաքական շահարկումներ չեմ անում, հատկապես՝ ձեր իշխանության պարագայում: Այդ դեպքում, ինչո՞ւ են հեղինակավոր գիտնականներ եւ պարբերականներ ահազանգում «Գարդասիլ»-ի վտանգավորության մասին»:
Կարդացեք նաև
Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ձեր մատնանշած գիտնականները վաղուց վարկաբեկված են գիտական հանրույթում, եւ նրանց ասածը լուրջ չեն ընդունում: Հեղինակավոր գիտնականներն ասում են, որ պատվաստանյութի շնորհիվ տարիներ անց արգանդի վզիկի քաղցկեղ այլեւս չի լինի մի շարք երկրներում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Արսեն Թորոսյանին: Դուք նշում եք` որևէ երկրում չկա գիտական ապացույց այդ պատվաստման վտանգի մասին: Արդյունավետության մասին ևս տեղեկություն չկա և չի կարող լինել, քանի որ այդ հիվանդությունը նկատվում է մոտ 40 տարեկան կանանց մոտ և պատվաստում են 13-14 տարեկան աղջնակներին, քանի դեռ սեռական հարաբերություններ չեն ունեցել, քանզի վարակվելու դեպքում պատվաստն այլևս չի օգնի: Իսկ գարդասիլը որպես պատվաստանյութ ՀԱԿ-ի կողմից երաշխավորվել է 2006 թ-ին: Այսինքն օգուտն ու վնասը կտեսնենք մոտ 30 տարի անց (մոտ 2036 թ-ին): Այս տվյալներն իմանալով ինչպես կարող եք պնդել, որ գարդասիլը տարեկան 120 հոգու կյանք է փրկել: Երևի դրա համար եք այժմ տարիքային շեմը բարձրացրել (20 տարեկանից անց): Տրամաբանությունը հուշում է, որ նպատակը կուտակված գարդասիլի իրացումն է: Դուք ասում եք, որ «Գարդասիլ»-ը դարձել է քաղաքական շահարկումների առիթ, ինչն անթույլատրելի է»: Ես կոմկուսից բացի (մինչև 1988 թ.) ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել, չեմ էլ ուզում լինել, չնայած հնարավորություններ շատ են եղել: Սակայն եթե հարցը վերաբերում է իմ Ազգի անվտանգությանը ես կարող եմ ձեռք մեկնել նույնիսկ սատանայի կուսակցությանը: Ձեր ընտանիքի հետ կարող եք վարվել ինչպես ուզում եք (չնայած անտարբեր չեմ), սակայն Ազգին վտանգի ենթարկելու իրավունք չունեք: Գենադի Օնիշչենկոն՝ Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկը հայտարարեց, որ “գարդասիլը կենսաբանական զենք է”: Իսկ եթե ճիշտ է՞: Գիտականորեն հիմնավորելու փոխարեն գիտնականներին դասակարգում եք պատվազրկվածների ու իսկականների: Չափանիշերը որոնք են: Դեղագիտության պատմությանը հայտնի են բազմաթիվ ողբերգական դեպքեր, երբ տասնյակ տարիներ անց արտադրող ֆիրման նոր միայն ներողություն է խնդրել: Դրանից օգուտ կա՞:
1. ՄՄՎ-ի բուժման համար կարելի է օգտվելով ՀԱԿ-ի առաջարկած մեթոդների ճշգրիտ կիրառումով կանանց ենթարկել պարբերական ստուգումների, երևի մի քանի տարին մեկ անգամ, և նախապես հայտնաբերելիս այն լիովին բուժելի է (սկրինինգային): Սա արդեն ծախսեր է պահանջում: Դրա համար “գրանտներ” չեն տալիա:
2. Այդ հիվանդության հիմնական պատճառը իմունային համակարգի թուլացումն է: Մեր “Արմենիկումը” օժտված է հզոր իմունախթանիչ հատկություններով, այն գրանցված է 7 երկրներում: Ռուսաստանի որոշ կլինիկաներում “Արմենիկումի” քսուքով բուժել են արգանդի վզիկի քաղցկեղը: Հայի հպարտությունը Ձեզ չի՞ հուշում, որ կարելի է ուսումնասիրություններն սկսել այդ բնագավառում: Իհարկե որոշ ծախսեր պետք են: Հարգանքներով Ռ.Հ.: