ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրություն է ու, ինչպես երեւաց քվեարկության պասիվությունից, ամենայն հավանականությամբ այս թեկնածուն եւս չի ընտրվի:
Այս առնչությամբ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ արդեն որերորդ թեկնածուն է, դուք չեք կարողանում ընտրել՝ պատասխանեց. «Ներկայացվում են թեկնածուներ, լինում է ելույթ, հարց ու պատասխան, թեկնածուի եզրափակիչ ելույթ, որից հետո պատգամավորները գալիս են եւ իրենց ստացած տպավորությունը արտահայտում են քվեարկության տեսքով, ինչպես օրենսդրությամբ է սահմանված: Պատճառը երեւի այն է, որ չեն բավարարում, բայց այս գումարման խորհրդարանում սա երկրորդ դեպքն է: Կտեսնենք, առայժմ օրինաչափություն տեսնելու անհրաժեշտություն չկա»: Նա ասաց, որ այս թեկնածուից դրական տպավորություն ունի անձամբ ինքը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասաց, որ հիմա չի կարող ենթադրություններ անել քվեարկության արդյունքների մասին: Նա ասաց, որ Վաղարշյանը «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպում ունեցել է, պատգամավորները ըստ այդմ կկողմնորոշվեն ու կքվեարկեն, քվեարկությունն էլ փակ, գաղտնի է: Նա նշեց, որ միասնական որոշում չունեն, պատգամավորներն ազատ են քվեարկել ինչպես ցանկանան:
Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանի անունն է շոշափվում՝ որպես ՍԴ անդամի թեկնածու, նա մեծամասնականների սրտով է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ