Լրահոս
Օրվա լրահոսը

Թամաշ Այան. «Մաքուր ծանրամարտի համար պայքարը նոր է սկսվել»

Մայիս 29,2019 17:36

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանն ազգային ֆեդերացիաներին նախազգուշացրել է, որ ծանրամարտը 2024 թվականի Փարիզի ամառային  օլիմպիական խաղերի ծրագրում թողնելու ՄՕԿ-ի որոշումը դեռ չի նշանակում, թե մարզաձեւի օլիմպիական ճակատագրի հետ կապված խնդիրները վերացված են: Նա կոչ է արել զգոն լինել եւ շարունակել արգելված նյութեր օգտագործելու դեմ համակարգված պայքարը, այլապես ծանրամարտը կարող է դուրս մնալ օլիմպիական խաղերի ծրագրից:

2017 թվականին անդրադառնալով ծանրամարտում տիրող դոպինգային սկանդալներին՝ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ այդպես շարունակվելու դեպքում չի բացառվի, որ մարզաձեւը տեղ չգտնի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031