Նկատի ունենալով բազմաթիվ լրագրողների կողմից ներկայացված բանավոր հարցադրումները՝ տեղեկացնում եմ, որ Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան:
Գործընթացի վերաբերյալ, ելնելով դրա շահերից, հետագայում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն:
Գոռ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ «168 ժամ»-ը հրապարակել էր, որ ըստ իր հավաստի աղբյուրների՝ ՌԴ իրավապահ համակարգը ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին ազատել է կալանավորումից ու նրա համար սահմանել է տնային պայմանական կալանքի խափանման միջոցը, մինչև վերջնականապես կլուծվի վերջինիս՝ քաղաքական ապաստանի հարցը։