Իսպանիայում հունիսի 3-ից 9-ը կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունահռոմեականներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայիններին:
Այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը հայտարարել է, որ հունիսի 5-ին մրցավայր ուղեկցելու է ինը ըմբիշի: Նրանք են. 57 կգ՝ Հարություն Մանուկյան, 61 կգ՝ Հրաչյա Մարգարյան, 65 կգ՝ Գեղամ Գալստյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 86 կգ՝ Մհեր Մարկոսյան, 97 կգ՝ Կոլյա Հարությունյան եւ 125 կգ՝ Աշոտ Ռուշանյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ