«Տպավորությունը շատ դրական է, շատ լավ է: Կարող ենք ասել, որ Արցախը սկսեց արթնանալ: Անշուշտ, արդյունքները մի փոքր ավելի ուշ կտեսնենք, բայց Արցախում արդեն կա քաղաքական գործընթաց»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով օրերս Արցախ կատարած իրենց ավտոերթին: Ըստ պարոն Ավետիսյանի, որն այսօր դատարանում էր «Սասնա ծռերի» գործով, ասաց, որ Արցախի բնակչության մեծամասնությունը տենչում է, որ րոպե առաջ «Երեւանյան ռեժիմի մնացորդ ստեփանակերտյան ռեժիմի մնացորդները հեռանան»:
Հարցին՝ ձեր կողմից ընկալելի՞ էր, թե ինչու Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձնական երաշխավորություն ներկայացրին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, պարոն Ավետիսյանը պատասխանեց․ «Եթե նույն բանդայի անդամներ են, պիտի իրար պաշտպանեն: Ռեւանշի պատրաստություն են տեսնում, դրա համար անհրաժեշտ էր, որ Քոչարյանը դրսում լինի եւ, միեւնույն ժամանակ, Կրեմլը, որ իրենց գործողությունների համակարգումն է իրականացնում, այդպիսի հանձնարարություն էր տվել, իրենք էլ կատարել են»:
Հարցին՝ առաջին անգամ պատմության մեջ Առաջին հանրապետության տոնին չէին հրավիրվել Արցախից ներկայացուցիչներ, ինչպես կմեկնաբանի այս իշխանությունների վարած քաղաքականությունը, պարոն Ավետիսյանը պատասխանեց,որ կոնկրետ երեւույթ է եւ մեկնաբանելու համար պետք է նվազագույն տեղեկությունների տիրապետել, բայց քանի որ ուշ գիշեր են եկել՝ չի կարող ասել. «Կարող է տարբեր պատճառներ ունենալ, հիմա, ես, ոտքի վրա ինչ որ պատճառներ նշեմ, թերեւս ճիշտ չի լինի»:
Վարուժան Ավետիսյանի կարծիքով, հեղափոխությունը սառեցվել է հենց Նիկոլ Փաշինյանի ոչ ճիշտ մարտավարություն ընտրելու պատճառով եւ հիմա գոնե պետք է հասկանան՝ ինչ է տեղի ունեցել եւ, եթե կա լեգիտիմ իշխանություն, փորձեն վերեւից շարունակեն հեղափոխությունը եւ նաեւ ժողովրդից ստանալով այդ աջակցությունը կամքի եւ գործողությունների զուգադրմամբ, վերջապես հասնել հեղափոխական արդյունքի. «Հակառակ պարագայում հեղափոխությունը կձախողվի»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Դուք անադեկվատ եք և խորթ՝ ԼՂՀ իրականությանը։ Դա ձեզ կարող է դուր չգալ, բայց անհերքելի փաստ է։ Եթե մարդիկ փոփոխություններ են ցանկանում, դա բոլորովին չի նշանակում , որ ի դեմս ձեզ են տեսնում իրենց փրկիչներին․ կան առավել արժանի թեկնածուներ։ Վայրենի աղմուկ-աղաղակով ձեր մեքենաներով վտանգելով երթևեկությունն ու անցորդների կյանքը, ինչպես նաև խանգարելով քաղաքացիները հանգիստը, Ստեփանակերտում և շրջաններում գիշեր-ցերեկ սուրում էիք վերև-ներքև, որ ինչ՞։ Բարձրախոսով էլ փորձում եք ինձ ու մյուսներին համոզել, օրինակ, որ վազեմ, էս պահին միանամ ՀՀ-ին՞։ Եվ դուք կարծում եք, որ դա էֆեկտիվ միջո՞ց է։ Դուք արդեն ապացուցել եք, որ ինֆանտիլիզմն ու էքգսիբիցիոնիզմը կազմում են ձեր քաղաքական նկարագրի անբաժան մասը, ինչը չափազանց վանող է, էլ չեմ ասում մյուս նեգատիվ կողմերի մասին, որոնց գնահատականը պիտի տան իրավունքի մասնագետները։ Մի խոսքով՝ ձեր հեռավոր անդրօվկիանոսյան տներում շոուներ սարքեք, իսկ մեր տներում մենք ինքներս կորոշենք մեր անելիքը։ Ինչքան էլ մարդիկ ԼՂՀ-ում քննադատեն ներկայիս իշխանություններին, համոզված եղեք, որ այդ մարդկանց այլընտրանք հաստատ դուք չեք։ Հաստատ։
«Վայրենի աղմուկ-աղաղակով ձեր մեքենաներով վտանգելով երթևեկությունն ու անցորդների կյանքը, ինչպես նաև խանգարելով քաղաքացիները հանգիստը, Ստեփանակերտում և շրջաններում գիշեր-ցերեկ սուրում էիք վերև-ներքև, որ ինչ՞»։
-Ինչպես կաելի է լինել այս աստիճանի անպատկառ, անզգամ, շփացած, լպիրշ, անամոթ, անպարկեշտ, աներես, անհամեստ, ժպիրհ, ժմերտ, ժիտ, քողընկեց, անխիպ, անսպեռ, հերատուկ, անամաչ, անաբուռ, լաչառ, ամոթավեր, եղջերիկ, երեսառած, լկստած, լկստված , լռճուկ, լոթիփոթի, տաքերես, լեպեշտի, լպուզ, սլղուր, սլխտիկ, շթքած, երեսբաց, բերանապատռած, երեսի ջուրը գնացած, երեսի քողը պատռած, երեսին թքես՝ կասի անձրև է գալիս, երեսում մեռոն չկա, թոկը կտրած, հազար մաղով անց կացած, հազար մաղով հաց կերած, բախտից երես առած, երեսը բրդի ջրով լվացած, երեսը պատռած, երեսի մեռոնը գնացած, երեսին աբուռ չկա, լաչակ չունեցող …Իսկ կարճ …
Դե ասենք մինչեվ 1988 թ. ապրել էք աղայավարի,լպռծվելով Ազերի հետ, մենք եկանք ու խանգառեցինք ձեր անդորը:Ուզում էս հասկանալ դրա վեջը ինչ է լինելու,ասեմ:
Բոլոր նրանք ովքեր կարծում են որ Արցախը Հայաստան չի,նրանց կհանձնենք Ազերին եվ կխնդրենք Ալիեին որ մի հատ էլ Ազերի պասպորտ նվիրեն դրանց, այ հարամներ: