Մայիսի 28-ին, ժամը 10.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ստորին վերջույթի պատռված վերք, ձախ ձեռքի 1-ին, 2-րդ, 3-րդ մատերի եղունգային ֆալանգի տրավմատիկ ամպուտացիա բազմաթիվ մանր բեկորներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի 51-ամյա մի բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը Իրինդ գյուղի տներից մեկի բակում կոյուղու փոս փորելիս քարը պայթեցնելու նպատակով ամունալի պայթուցիչը ցանկացել է կտրել, որպեսզի տեղադրի հրահաղորդ քուղը, որի ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական և դատապայթունատեխնիկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
Ոստիկանություն